Միխայիլ Խաչատուրյանի հարազատները, ում սպանության համար մեղադրվում են նրա երեք դուստրերը, վիճարկելու են քույրերից կրտսերի անմեղսունակության վերաբերյալ եզրակացությունը, լրագրողներին հայտնել է տուժողների ներկայացուցիչ Գեորգի Չուղուաշվիլին, գրում է ria.ru-ն:
«Մենք կպնդենք, որ ևս մեկ անգամ անցկացվի հոգեբանա-սեռա-հոգեբուժական փորձաքննություն, մենք կպնդենք այն դիրքորոշումը, որ նա ամեն ինչ գիտակցել է»,- ասել է փաստաբանը 360 հեռուստաալիքի ստուդիայում կայացած մամուլի ասուլիսում:
Ավելի վաղ փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ աղջիկը սպանության ժամանակ անմեղսունակ է եղել, չի գիտակցել իր արարքը և պատասխանատվություն չի կարող կրել: Այդ պատճառով դատարանը չի կարող նրան պատիժ նշանակել, միայն կարող է հարկադիր բուժման ուղարկել։Փաստաբանը մտադիր է վիճարկել այդ եզրակացությունը: Փաստաբանի՝ հաջողության հասնելու դեպքում, աղջկան կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միխայիլ Խաչատուրյանը դուստրերից մեկին բռնությամբ սեռական մերձեցման է պարտադրել:
Հիշեցնենք, որ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանը 2018թ. հուլիսին սպանված էր հայտնաբերվել իր մոսկովյան տանը: Նրա դիակի վրա հայտնաբերվել էին բազմաթիվ վնասվածքներ: Տղամարդու 3 դուստրերը ձերբակալվել էին:
Նշվում է, որ Միխայիլ Խաչատուրյանը տարիներ շարունակ երեք քույրերին ենթարկել է ֆիզիկական և սեռական բռնության: Քույրերի պաշտպանությունը, ինչպես նաև հանրությունը պնդում են, որ աղջիկների գործողությունները կրել են ինքնապաշտպանական բնույթ և չեն կարող դիտարկվել որպես նախապես պայմանավորված խմբակային հանցագործություն:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02