«Ադեկվադ» կուսակցության համահիմնադիր Արթուր Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյանը հանձնարարել է «ԵՊՀ-ում փորեն, Միհրան Հակոբյանի վրա ինչ-որ բան գտնեն» «Ձեզ շատ հետաքրքիր կլինի իմանալ թե ով է մեր փառապանծ ԱԱԾ-ի մյուս թիրախը: Ուրեմն ԱԱԾ-ի պետ դառնալու հույսով ապրող ու «արարող» Միքայել Համբարձումյանը երեկ առավոտյան շուտ փրփրած հասել է գործի, շտապ ժողով է արել ու հանձնարարել, որ ԵՊՀ-ում փորեն, Միհրան Հակոբյանի վրա ինչ-որ բան գտնեն, մի գործ կարեն: Իսկ պատճառը այն է, որ Միհրանը Թովմասյան Հրայրի ընտանիքի անդամներին հարցաքննելու օրը հիշեցրել էր Միքայել Համբարձումյանի ընտանիքի անդամների գոյության մասին և բավականին ուշագրավ կերպով ակնարկել էր բուն Միքայելի մութ անցյալի մասին: Ինձ ուղղակի հետաքրքիր ա էլի էդ մարդը ինչով է մտածում, ոնց ա մտածում: Էդ մարդուն ռեալ թվում է, որ Միհրանն է իր խնդիրը՞: Լավ ասենք թե Միհրանին նստցրիր, քեզ իրոք թվում ա, որ էլ խոշորացույցի տակ չես լինի: Իսկ այսուհետ նաև ընտանյոք հանդերձ, քանի որ էդ տաբուն էլ եք «հեղափոխել»: Ընդ որում ասեմ, էդ խոշորացույցը ոչ միայն Հայաստանյան է լինելու: Իմանալու են ամեն ինչ: ԱՄԵՆ ինչ»,- գրված է նրա էջում: Նշենք, որ 2 օր առաջ Միհրան Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյանին Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱծ կանչելու հետ կապված եւ գրել. «Իսկ ո՞նց ես կարծում, գոնե «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հարգվելու՞ է արարքդ, այն է՝ ԱԱԾ ղեկավարության գլխից թռնել ուղիղ մի անհավասարակշռի գրպանը, որին նախորդ ղեկավարդ հրաժարականի տեքստով կոչ արեց կանգ առնել, և ՍԴ նախագահի վրա ամեն գնով գործ կարելու հրահանգի շրջանակներում ԱԱԾ տանել-բերել Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին»:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02