Երևանի Ազատության հրապարակում, «Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակաբաշխության միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ ամերիկահայ լեգենդար թենիսիստ Անդրե Աղասիի ինքնակենսագրականի հայերեն թարգմանության շնորհանդեսը: «Անկեղծորեն». այսպես է խմբագրակազմը թարգմանել թենիսիստի ինքնակենսագրականը, որտեղ Աղասին իր կյանքի և պրոֆեսիոնալ կարիերայի մասին խոսում է առանց գաղտնիքների: Գիրքն ընթերցելով՝ կիմանաք, թե ինչպես է Աղասին պատմության լավագույն խաղացողներից մեկը դարձել՝ ատելով մարզաձևը: Նուրբ ու գեղեցիկ ոճով ներկայացված են Աղասիի ծանոթությունները կինոաստղ Բրուք Շիլդսի և թենիսիստուհի Շտեֆի Գրաֆի հետ: Պրոֆեսիոնալ թենիսիստի կարիերայի ամբողջ դաժանությունը, հիասթափություն, սթրես և դրանք հաղթահարելու կամքն ու վերադարձը համաշխարհային թենիսի Օլիմպոս. այս ամենը հայերենով փայլուն ներկայացրել են թարգմանչուհի Լուսինե Կոշեցյանն ու խմբագիր Գայանե Գրիգորյանը: Թարգմանության նախաձեռնողը նախկին թենիսիստ, մարզաձևի նվիրյալ Վիկտոր Ակուլյանն է: Գրքի տպագրությամբ նա միացավ «Ավրորայի» Արարատ Չելենջ շարժմանը, որի նպատակն է մարդասիրական աջակցություն ցուցաբերել ամբողջ աշխարհի բոլոր կարիքավորներին: Գրքի վաճառքից ստացված ամբողջ հասույթը կուղղվի «Ավրորայի» կազմակերպած բարեգործությանը:



10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02