Հոկտեմբերի 16-18-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար անցկացվել է դասընթացավարների վերապատրաստման եռօորյա դասընթաց` նվիրված անվտանգության ոլորտում կառավարման և վերահսկման մեխանիզմներին:
Դասընթացն առաջին միջոցառումն է, որն իրականացվել է ԵԱՀԿ-Հայաստան նոր համագործակցության ներքո` անվտանգության ոլորտում կառավարման հզորացմանը միտված ծրագրի շրջանակում:
«Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողությունը կարևոր դեր ունի մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործում և դա իմ գործունեության առաջնահերթություններից է», - բացման խոսքում նշել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա նաև բարձր է գնահատել նման միջոցարման իրականացումը՝ հատկապես ընդգծելով, որ այդպիսի դասընթացները նպաստում են Պաշտպանի ներկայացուցիչների կարողությունների զարգացմանը և կարող են օգտակար լինել ոլորտում առկա խնդիրների լուծումն առավել արդյունավետ կազմակերպելու տեսանկյունից:
Դասընթացն անցկացրել են Սերբիայի Հանրապետության առաջին օմբուդսման Սաշա Յանկովիչը և Միացյալ Թագավորության զինծառայության հարցերով առաջին հանձնակատար Սյուզան Աթկինսը։
Վերապատրաստման ժամանակ ուսումնասիրվել են անվտանգության ոլորտի վերահսկողության միջազգային չափանիշները, անվտանգության ոլորտի մարմիններում, ներառյալ` բանակում մարդու իրավունքների խախտումների քննության ու մշտադիտարկման առանձնահատկությունները, քննարկվել ոլորտի մի շարք այլ հարցեր: Հատկապես ընդգծվել է անվտանգության ոլորտի կառավարման կատարելագործման գործընթացում Մարդու իրավունքների պաշտպանի դերը, որի իրականացրած վերահսկողական գործառույթները մեծապես նպաստում են ոլորտում մարդու իրավունքների խթանմանը:
Պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացվել են մշտադիտարկման այցերի, առանձնազրույցների, փաստահավաք առաքելությունների պլանավորման և անցկացման սկզբունքներն ու միջազգային լավագույն փորձը: Նաև ընդգծվել է պատշաճ կառավարման անհրաժեշտությունը զինված ուժերում մարդու իրավունքների ապահովման և ամրապնդման տեսանկյունից, որի ընթացքում յուրաքանչյուր զինծառայողի նկատմամբ պետք է ցուցաբերվի անհատական մոտեցում: Դասընթացի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև մշակված տվյալների վերլուծության և անվտանգության ոլորտում մասնագիտական զեկույցների կազմման հմտություններին։
Դասընթացից հետո Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հնարավորություն կունենան ստացած գիտելիքների ու փորձի հիման վրա վերապատրաստման դասընթացներ իրականացնել անվտանգության ոլորտի իրավասու և շահագրգիռ անձանց համար:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02