Հայ-ռուսական 5-րդ առողջապահական համաժողովն իր դռներն է բացել Հայաստանի և Ռուսաստանի բժշկական հանրության առջև: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի տեղակալ Տատյանա Սեմյոնովայի գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, համաժողովը բացել է նախարար Արսեն Թորոսյանը: Ողջունելով ներկաներին` նախարարը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ ցանկացած հանդիպում նոր հնարավորություններ է ստեղծում առողջապահության համակարգի զարգացման համար:
«Ուրախ եմ փաստել, որ մենք առաջընթաց ենք արձանագրել մասնագիտական համագործակցության շրջանակներում և տարբեր ոլորտներում գործնական բժշկության և բժշկական գիտությունների փոխանակման շրջանակներում»,- ասել է Հայաստանի առողջապահության պատասխանատուն: Ապա Արսեն Թորոսյանը թվարկել է վերջին մեկ տարվա ընթացքում ոլորտի ձեռքբերումներն ու բարեփոխումները մեր երկրում:
Համաժողովի շրջանակներում կողմերը քննարկել են առողջապահության բնագավառի ներկայիս մարտահրավերները, խնդիրները, փոխանակվել են իրենց ձեռքբերումներով և փորձով, ինչպես նաև անդրադարձել այս և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով համագործակցության հեռանկարներին:
Այնուհետև Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ներկայացվել է Հայաստանում ինսուլտի բուժման պետական ծրագիրն ու սանիտարական ավիացիայի ծառայությունը:
«Նշենք, որ առաջին հայ-ռուսական առողջապահական համաժողովը տեղի է ունեցել 2014 թվականին Երևանում: Այնուհետև 2015, 2017 և 2018 թվականներին պարբերաբար կայացել են Մոսկվայում և Երևանում:
Վերջիններիս ընթացքում կողմերը ստորագրել են մի քանի փոխըմբռնման հուշագրեր և համատեղ հայտարարություններ, որոնց շրջանակներում համագործակցություն է ծավալվել առողջապության և բժշկագիտւթյան մի շարք ուղղություններով:
Միաժամանակ, այս համաժողովները հարթակ են հայ և ռուս բժիշկների ու գիտնականների համար` հանդիպելու և քննարկելու առողջապահական և բժշկագիտական մի շարք հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02