1990 թվականից ի վեր երկրագնդում անտառների մակերեսի կորուստը համադրելի է ՀԱՀ-ի տարածքին եւ 40 անգամ գերազանցում է Հայաստանի մակերեսը: Հոկտեմբերի 22-ին «Հանուն անտառների. գլոբալ ջանքերը եւ Հայաստանը» գագաթնաժողովի ժամանակ այս մասին ասաց Օրեգոնի համալսարանի դասախոս Էնթոնի Դեյվիսը: Նրա խոսքով՝ սա աշխարհում կայունության ճգնաժամի եւ կլիմայական ճգնաժամի առաջացման պատճառն է: «Խնդիրն այն է, որ մարդկությունը դադարել է գիտակցել, թե որտեղից է սնունդ, վառելիք եւ այլ նյութական բարիքներ ստանում: Հատկանշական է, որ բնական պաշարների գործածման աճի տեմպը մի քանի անգամ գերազանցում է բնակչության աճի տեմպը: Բնակչության 82 տոկոս աճի պարագայում փայտի գործածումն աճել է 30 տոկոսով, պողպատինը՝ 280 տոկոսով, ցեմենտինը՝ 509 տոկոսով»,- պարզաբանեց նա: Գիտնականն ընդգծեց, որ ծառեր տնկելը եւ անտառների վերականգնումը պետք է այնպես արվեն, որպեսզի չվնասվի էկոհամակարգը, ինչի համար պետք է գիտական մոտեցումներ ցուցաբերել։ «Հայաստանի իշխանությունների ձգտումը՝ մինչեւ 2050 թվականը կրկնապատկել անտառային մակերեսները, վկայում է այն մասին, որ բոլոր նախագծերը պետք է մտածվեն արդեն այսօր։ Պետք է միավորել գիտական, կրթական եւ տեխնոլոգիական ներուժը նշված նպատակներին հասնելու համար։ Անտառների վերականգնման համալիր մոտեցման կիրառումը թույլ կտա լուծել ոչ միայն Հայաստանի էկոլոգիական խնդիրները, այլեւ կարող է դառնալ նոր աշխատատեղերի ստեղծման հիմք եւ ապահովել տեղի բնակչության զբաղվածությունը»,- ավելացրեց Դեյվիսը։
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02