Մեծ Բրիտանիայի կառավարությունը հոկտեմբերի 22-ին խորհրդարանում կայացած քվեարկությունից հետո հաստատել Է, որ վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու հարց կդնի, եթե Եվրամիությունը Brexit-ի եռամսյա հեետաձգում տրամադրի երկրին: Այդ մասին հայտնել Է հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիայի քաղաքական մեկնաբան Լորա Քյունսբերգը՝ հղում անելով վարչապետի դիվանատան մի աղբյուրի:
Հոկտեմբերի 22-ի երեկոյան բրիտանական խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել Է օրինագիծ, որում ներառված Է «ապահարզանի» պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ նոր համաձայնագրի տեքստը: Այդպիսով, Brexit-ի շուրջ գործարքը, որը ձեռք Էր բերվել ԵՄ-ի հոկտեմբերի 17-ի գագաթնաժողովում, ըստ Էության հավանության Է արժանացել բրիտանացի խորհրդարանականների կողմից: Կողմ Է քվեարկել Համայնքների պալատի 329 անդամ, դեմ Է արտահայտվել 299 պատգամավոր: Դա առաջին քվեարկությունն Էր խորհրդարանում, որը Ջոնսոնի կառավարությունը շահել Է այս տարվա հուլիսին իշխանության գալուց հետո:
Այդուհանդերձ, արդեն մի քանի րոպե անց նախարարների կաբինետը խիստ ցավագին պարտություն կրեց Համայնքների պալատի կողմից Brexit-ի մասին բիլլի քննարկման ժամկետներին վերաբերող հանգուցային հարցում: Կառավարությունն ընդամենը երեք օր Էր հատկացնում այն բանի համար, որ խորհրդարանականները քննարկեն այն և երրորդ ընթերցմամբ ընդունեն օրենք, որը կկարգավորի Brexit-ի առաջիկա գործընթացը: Այդչափ կարևոր փաստաթուղթը նման կարճ ժամանակում քննարկելուց հրաժարվել Է 322 պատգամավոր, այն դեպքում, երբ 308-ը պատրաստ Էին աշխատել Ջոնսոնի առաջարկած ժամանակացույցով:
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը դրան ի պատասխան հայտարարել Է, որ Եվրամիության 27 երկրների ղեկավարներին առաջարկելու Է համաձայնել Լոնդոնի խնդրանքով հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամսաթիվը մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հետաձգելուն: Մինչդեռ Ջոնսոնն ինքը կտրականապես դեմ Է հետաձգմանը: Իսկ Brexit-ի ամսաթվի հետաձգման խնդրանքը, որի մասին հիշատակել Է Տուսկը, նա Բրյուսել Է ուղարկել միայն այն պատճառով, որ դա նրան պարտավորեցնում Էր անել ընդդիմության ճնշման ներքո ընդունված օրենքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02