2015 թվականի հունվարին Փարիզում եւ Մոնրուժ մայրաքաղաքային արվարձանում իրականացված մի շարք ահաբեկչական գործողությունների հետաքննության արդյունքների շուրջ դատական լսումները կանցկացվեն 2020 թվականի մայիսի 4-ից մինչեւ հուլիսի 10-ը՝ Փարիզում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 23-ին հայտնել Է AFP-ն: Նրա տվյալներով՝ երդվյալները կքննեն 14 կասկածյալների գործերը: Նրանց մեղսագրվում Է ամենից առաջ նյութական աջակցությունը Կուաշի եղբայրներին, որոնք իրականացրել են Charlie Hebdo թերթի խմբագրության վրա հարձակումը, եւ նրանց հանցակից Ամեդի Քուլիբալիին, որը Մոնրուժում սպանել Է ոստիկանության աշխատակցին եւ Փարիզի արեւելքում գնդակահարել Hypercacher խանութի այցելուներին: 2015 թվականի հունվարի 7-ին Սայիդ եւ Շերիֆ Կուաշի եղբայրները հարձակվել են Charlie Hebdo թերթի խմբագրության վրա եւ սպանել 12 մարդու: Ավելի ուշ նրանք ոչնչացվել են ահաբեկչության դեմ պայքարի ժանդարմերիայի ստորաբաժանումների կողմից: Դրանից հետո նրանց հանցակից Ամեդի Քուլիբալին նախ ոստիկանության աշխատակցի Է գնդակահարել Փարիզի հարավային արվարձանում, իսկ այնուհետեւ Hypercacher խանութի զավթում Է իրականացրել ու գնդակահարել եւս չորս մարդու, ինչից հետո նրան վնասազերծել Է ոստիկանության հատուկ ստորաբաժանումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02