Միացյալ ազգերի կազմակերպության օրը (United Nations Day), որն ամեն տարի նշվում է հոկտեմբերի 24-ին, հռչակվել է 1947-ի հոկտեմբերին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի № 168 բանաձեւով՝ ի նշանավորումն 1945-ին ուժի մեջ մտած ՄԱԿ կանոնադրության տարեդարձի, հաղորում է Calend-ը։
Գլխավոր ասամբլեան 1971 թվականին ընդունեց № 2782 բանաձեւը, որում նշվում էր, որ Միացյալ ազգերի կազմակերպության օրը պետք է դառնա միջազգային տոն, եւ անդամ-պետություններին առաջարկվում էր այն նշել որպես պետական տոն։
ՄԱԿ-ը միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է միջազգային խաղաղության, անվտանգության եւ պետությունների միջեւ համագործակցության զարգացման պահպանման եւ ամրապնդման նպատակով։
ՄԱԿ-ի առաջին փաստաթղթերից է 1948-ի դեկտեմբերին ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։
Նեկայում ՄԱԿ-ին անդամագրված են 193 երկրներ, որոնք միաժամանակ հադիսանում են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի անդամներ։ ՄԱԿ-ի գլխավոր մարմիններն են՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Տնտեսական եւ սոցիալական խորհուրդը (ECOSOC), Միջազգային դատարանը։ ՄԱԿ-ն ունի նաեւ մի շարք սեփական մասնագիտացված կառույցներ՝ տնտեսական, սոցիալական եւ հումանիտար հարցերով միջազգային միջկառավարական կազմակերպությունները (UNESCO, WHO, FAO, ILO, UNIDO եւ այլն)։
Միացյալ ազգերի կազմակերպության օրը մտնում է Միացյալ ազգերի կազմակերպության շաբաթվա մեջ, որն անցկացվում է հոկտեմբերի 20-26-ը։
Օրվա տոնական միջոցառումներն ընդգրկում են հանդիպումներ, ժողովներ, բանավեճային «կլոր սեղաններ», ցուցահանդեսներ։ Ավանդաբար Միացյալ ազգերի կազմակերպության օրը ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուղերձ է հղում միջազգային հանրությանը, իսկ Գլխավոր ասամբլեայի դահլիճում անցկացվում է միջազգային համերգ։ Երբեմն կազմակերպվում են հատուկ միջոցառումներ, որոնց ընթացքում Միացյալ ազգերի կազմակերպության անդամները հաղորդակցության էլեկտրոնային միջոցների շնորհիվ կապ են հաստատում աշխարհի տարբեր քաղաքների հետ եւ հեռուստակամուրջներ են անցկացնում։
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02