«Երբ քրեական գործը քննող քննիչներից մեկը (քննչական խումբը 3 հոգուց է կազմված) զանգահարեց ինձ և ասաց, որ հոկտեմբերի 22-ին հրավիրվում եմ հարցաքննության, ես նրան ասացի, որ հոկտեմբերի 22-ին՝ ժամը 9-ին, սկսվում է մի վիրահատություն, որին 20 տարի սպասել ենք»: ԱԺ նախկին նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը Yerkir.am-ի հետ զրույցում այսպես ներկայացրեց իրեն ՀՔԾ կանչելու փաստը՝ նաև տալով իր համաձայնությունը, որ ՀՔԾ քննիչի հետ իր հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները հրապարակվեն: «Հայաստանում առաջին անգամ իրականացվում է երեխայի լյարդի փոխպատվաստում: Արտասահմանից եկել է 7 մասնագետ, 22 հոգուց կազմված խումբ է մասնակցելու փոխպատվաստմանը: Վիրահատության տևողությունը բավական երկար է լինելու: Որպեսզի մեր աշխատանքում խոչընդոտներ չառաջանան, ասացի՝ հարցաքննությունը տեղափոխենք հոկտեմբերի 24-ին, քանի որ վիրահատության հաջորդ օրը արտասահմանցի մասնագետների հետ սիմպոզիում է լինելու՝ կապված այդ վիրահատության հետ: Քննիչը սկզբում ասաց՝ տեսնենք, հետո նորից զանգեց, ասաց՝ լավ, հետո երրորդ անգամ զանգեց ու ասաց, որ՝ հրատապ է, Դուք պարտավոր եք հոկտեմբերի 22-ին գալ», - նշեց նա: Արա Բաբլոյանի խոսքով՝ 10 տարեկան երեխայի լյարդի փոխպատվաստման վիրահատությունը սկսվել է հոկտեմբերի 22-ին՝ ժամը 9-ին, և տևել մոտ 14 ժամ: Հաշվի առնելով, որ ինքը վիրահատության հիմնական համակարգողն է, բացի այդ՝ վիրահատությունից հետո չի կարող հիվանդներին առանց ուշադրության թողնել և երեք-չորս ժամ մասնակցել հարցաքննության, և վիրահատության տևողությունն էլ այնքան երկար էր, որ ստացվում էր` այդ օրը չէր հասցնելու հարցաքննության գնալ, ստիպված է եղել, վիրահատությունը դեռ չավարտած, դուրս գալ վիրահատարանից և գնալ ՀՔԾ: «Որպեսզի չհնչի, որ Բաբլոյանը խուսափեց հարցաքննությունից և չներկայացավ, ես համաձայնացրել եմ գործընկերներիս հետ ու գնացել ժամը 4-ին: Չգնալու դեպքում կարող է և ինձ բերման ենթարկեին: Հարցաքննությունը տևեց մոտ 3 ժամ», - փաստեց նա: ԱԺ նախկին նախագահը նշեց նաև, որ քննիչը, որի հետ շփվել է, թեև հրատապ է կանչել հարցաքննության և հաշվի չի առնվել իր խնդրանքը, այնուամենայնիվ, զրուցելիս բավական հարգալից վերաբերմունք է ցուցաբերել: «Երկու վիրահատվող անձանց կյանքի անվտանգության հարց էր: Եթե մենք մարդուն չվիրահատենք, նա կարող էր մահանալ, բայց եթե իրենք հենց այդ օրը չհարցաքննեին, ո՞վ էր մահանալու», - ասաց Բաբլոյանը: Ավելի վաղ Aravot.am-ին ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը պարզաբանել էր. «Արա Բաբլոյանին օրենքով սահմանված կարգով հրավիրել են հարցաքննության երեկ առավոտյան: Սակայն, հաշվի առնելով վիրահատության հանգամանքը, հարցաքննության ժամը փոխվել է, և Բաբլոյանը ներկայացել է իր իսկ նախընտրած ժամին՝ 16:00-ին: Ապա` հարցաքննության ընթացքն իր իսկ խնդրանքով ընդհատվել է՝ հաջորդ օրը ներկայանալու պայմանով»:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02