Հոկտեմբերի 25-ին, ժամը 06:50-ին դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետից 5 փրկարար ծառայող և ազատ հերթափոխից 10 հրշեջ-փրկարար: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» անտառածածկ տարածքում հրդեհը բռնկվել էր դեռ երեկ:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 16:36-ին «911» ծառայություն տեղեկություն էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի «Խոռեր» կոչվող հանդամասում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը, ազատ հերթափոխից 20 փրկարար և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի 10 փրկարար ծառայող: Ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները ճանապարհը (մոտ 1 կմ) շարունակել են ոտքով:
Պարզվել էր, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության անտառածածկ տարածքում այրվում են մոտ 1 հա բուսածածկույթ և ծառեր:
Ժամը 21:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 35 հրշեջ-փրկարար և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» մասնաճյուղի 9 աշխատակից:
Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից՝ Ժամը 22:25-ին մթության և բարդ ռելիեֆի պատճառով երեկ հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են եւ սահմանվել է հերթապահություն:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02