ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Բացահայտվել է նաեւ հանցագործության այլ դրվագ: 2019թ. մարտի 31-ին Երեւան քաղաքի Արաբկիր համայնքում գործող դեղատներից մեկի աշխատակցից ահազանգ է ստացվել այն մասին, որ ենթարկվել է ավազակային հարձակման. դիմակավորված եւ ատրճանակով զինված անձը ներխուժել է դեղատուն, սպառնալով հափշտակել դրամարկղում առկա գումարը եւ դիմել փախուստի: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Արմավիրի մարզի բնակիչ է՝ ծնված 1992 թվականին: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ դեպքի օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, երիտասարդը, դիմակավորված եւ ատրճանակով զինված, մտել է Երեւան քաղաքի Կոմիտաս պողոտայում գործող դեղատուն եւ դեղատան աշխատակցի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով գումար է պահանջել ու հափշտակել դրամարկղում առկա գումարը: Իսկ երբ դեղատան աշխատակիցը փորձել է վնասազերծել դեղատուն ներխուժած անձին, վերջինս ատրճանակից կրակոց է արձակել դեղատան աշխատակցի ուղղությամբ ու դիմել փախուստի: Բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել է նաեւ երիտասարդի կողմից կատարված այլ հանցագործություն եւս: Մասնավորապես՝ պարզվել է, որ վերջինս հոր հետ միասին, առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք է բերել, պատրաստել եւ իրենց տան նկուղային հարկում պահել է առանձնապես խոշոր չափերով՝ 70,01 գրամ հաստատուն քաշով, «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, ինչը հայտնաբերվել է նրանց բնակության վայրում, օրենքով սահմանված կարգով, իրականացված խուզարկությամբ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի՝ 1992 թվականին ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 268-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ վերջինիս հորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով, որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02