Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումը պատշաճ իրականացնելու և զինծառայողների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 21-23-ը Պաշտպանի ներկայացուցիչները եռօրյա չհայտարարված այցեր են իրականացրել Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղակայված՝ երկու բանակային կորպուսների ենթակայության զորամասեր, ինչպես նաև զինվորական հոսպիտալ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Այցերի ընթացքում ուսումնասիրվել են տրամադրվող բուժօգնության, կարգապահության, սննդի, ինչպես նաև ծառայության հետ առնչվող այլ հարցեր: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել սպայական, ենթասպայական և շարքային կազմի զինծառայողների հետ, ծանոթացել զորամասի անձնակազմին հուզող խնդիրներին: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սահմանափակումով ծառայություն անցնող զինծառայողների ծառայության պայմաններին և նրանց կողմից բարձրացված խնդիրներին: Սիսիանի զինվորական հոսպիտալի ղեկավար կազմի հետ քննարկվել են հոսպիտալի բժշկական անձնակազմի համալրվածության, զինծառայողների հետազոտությունների և բուժման կազմակերպման, այդ թվում՝ պլանային վիրահատությունների ձգձգման հետ կապված հարցեր: Արդյունքում արձանագրվել է, որ Սիսիանի զինվորական հոսպիտալն աշխատում է բավականին ծանրաբեռնված ռեժիմով, ինչը նաև պայմանավորված է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում իրականացվող շինարարական աշխատանքներով: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել հոսպիտալում գտնվող շարքային կազմի պարտադիր ժամկետային զինծառայողների հետ: Բարձրացրած մի շարք խնդիրներ զորամասերի և հոսպիտալի հրամանատարության հետ քննարկման արդյունքում տեղում լուծում են ստացել, զինծառայողների խնդիրներն ավելի սեղմ ժամկետներում լուծելու նպատակով քննարկվել են հետագա համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու հստակ ուղղությունները: Պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են մշտադիտարկման այցերի ընթացքում արձանագրված տվյալները, որի արդյունքներով պայմանավորված՝ համապատասխան գրություններ կհասցեագրվեն Պաշտպանության նախարարություն:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02