Մի քանի մարզում քաղաքացիները կամավոր ներկայացել են ՀՀ ոստիկանության համապատասխան բաժիններ և հանձնել իրենց զենք-զինամթերքը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ոստիկանության Արարատ բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 25-ին բաժին է ներկայացել Արմաշ գյուղի մի բնակիչ և կամավոր հանձնել ինքնաձիգի երկու փամփշտատուփ, որից մեկը լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, «Ֆ-1» տիպի ձեռքի բեկորային նռնակ՝ պայթուցիչով և տարբեր տրամաչափի 182 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Ոստիկանության Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 25-ին Մեծամոր քաղաքի մի բնակչուհի կամավոր ոստիկաններին է հանձնել «ՌԳԴ» տիպի ձեռքի նռնակ՝ պայթուցիչով և 7,62 մմ տ/չ 46 փամփուշտ: Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 25-ին բաժին է ներկայացել Գեղանուշ գյուղի մի բնակիչ և կամավոր հանձնել է «ՏՕԶ-8Մ» տեսակի 5.6 մմ տրամաչափի ակոսափող հրացան: Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 25-ին Նոյեմբերյանի Օրբելու փողոցի մի բնակիչ կամավոր հանձնել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն հրացան և տարբեր տրամաչափի 30 փամփուշտ: Վերոնշյալ դեպքերի համար նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն և նախապատրաստվում են նյութեր:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02