Անվտանգ խաղահրապարակներ` փոքրիկների համար. Երևանի քաղաքապետարանի ծրագրով քաղաքի բակերում խաղահրապարակները պատվում են ռետինե գորգերով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«2800 քմ ծավալ ենք դրել մրցույթի 12 վարչական շրջաններում: Յուրաքանչյուր շրջանում 2-3 բակ է նախատեսած»,- նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:
Աշխարհում ընդունված այս մոտեցումը, առայժմ փորձնական ծրագրով կիրառվում է նաև Երևանում: Ավազի կամ ասֆալտի փոխարեն երևանյան խաղահրապարակներում արդեն տեղադրվել են ռետինե փափուկ հատակներ:
«Անվտանգ, կայուն նյութ է, փափուկ և երեխաների համար բնապահպանապես մաքուր»,- ասում է Գրիգոր Հարությունյանը:
Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի խոսքով՝ 2020 թ. ծրագրի ծավալը կմեծանա. «Հաջորդ տարվա համար արդեն բյուջեն նախատեսել ենք կրկնակի՝ 100 մլն դրամի չափով ենք իրականացնելու: Հավաստագրում գրված է, որ այս հատակների երաշխիքը 7-10 տարի է»:
Փորձնական ծրագրում այս տարի, ընդհանուր առմամբ, ներառված է 23 բակային տարածք: Բարեկարգման ծրագրերին զուգահեռ՝ երևանյան բակերը նաև ամենօրյա խնամքի կարիք ունեն: Յուրաքանչյուր տարի համայնքային բյուջեն այդ նպատակով միջոցներ է հատկացնում վարչական շրջաններին:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02