Ռուսաստանը Տաջիկստանին անհատույց 320 միլիոն ռուբլի արժողությամբ զինամթերք և ռազմական տեխնիկա է տրամադրել, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությանը: Տաջիկստանը դիտարկվում է որպես Ռուսաստանի և Աֆղանստանի միջև գտնվող բուֆերային գոտու կարևորագույն երկրներից մեկը, որը նորից դառնում է երկրագնդի ամենաթեժ կետերից մեկը` ահաբեկիչների ակտիվությամբ պայմանավորված: Հենց Աֆղանստան են տեղափոխվել Սիրիայից և Իրաքից հազարավոր զինյալներ: Ինչպես պարզաբանել է ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը, Տաջիկստանին նաև տրամադրվել են ռադիոտեղորոշիչ կայաններ և արդիականացված «БРДМ-2М» զրահապատ մեքենաներ, «փորձարկված և հուսալի տեխնիկա»: Գեներալի խոսքով՝ տեխնիկայի նոր խմբաքանակը նախատեսված է Տաջիկստանի զինված ուժերի մարտական ներուժը զարգացնելու և տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու համար: Ռազմական տեխնիկայի տրամադրման հետ կապված արարողությունը տեղի է ունեցել Դուշանբեում՝ ՀԱՊԿ-ի անդամ երկրների «Անխախտ եղբայրություն-2019» զորավարժությունների ավարտին: Ընթացիկ տարվա մայիսին ՌԴ արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ վերջին 5 տարվա ընթացքում Ռուսաստանը Տաջիկստանի զինված ուժերին 122 միլիոն դոլարի զինամթերք և ռազմական տեխնիկա է տրամադրել: Օգնության ևս մեկ ուղղություն է հանդիսանում Տաջիկստանի զինվորականներին ռուսական բուհերում, ինչպես նաև Տաջիկստանում ռուսական ռազմաբազայում ռազմական կրթության տրամադրումը:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02