Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյան խոսքով՝ Աջափնյակ համայնքում՝ ապագա մետրոյի ելքի մոտ, խոշոր առևտրի կենտրոն կառուցելու բանակցությունները մետրոյի կայարանի և կամրջի նախագծման փուլում են:
Ըստ նրա, այս պահին նախնական համաձայնություն ունեն, որ ներդրող կողմը՝ սկսած նախագծային փուլից, այն կֆինանսավորի, իսկ հետագայում էլ դրա արդյունքում ձևավորված գնի շրջանակներում կքննարկեն մետրոյի կայարանի շինարարության հարցը:
«Վերջերս Երևան էին ացելել նաև ներդրողի կողմից ներգրավված մետրոշինարարները, որոնք իրականացրել են ուսումնասիրություններ՝ հասկանալու ծրագրի նախնական իրագործելիությունը: Կա վերջնական պայմանավորվածություն, որ կիրականացվի նախագիծը, կքննարկվի բիզնես մոդելը, որն իրենք կկառուցեն և կներկայացնեն մեր տված պարամետրերի հիման վրա: Հուսանք, որ հաջորդ տարի մենք արդեն կունենանք որոշակի աշխատանքների մեկնարկ՝ սկսած գարնանից»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետը:
Ըստ նրա՝ ներդրողի հետ նախնական քննարկումների արդյունքում մետրոպոլիտենի կայարանը կլինի կամրջի վրա, ժամանակակից կոնստրուկցիաներով, ինչը նաև հնարավորություն կտա հետագայում շարունակելիություն՝ թունելային հատվածով մինչև հաջորդ կայարանը:
«Հրազդանի կիրճի հատվածը կանցնի կամրջով, դուրս կգա թունելից, և կամրջի վրա կկառուցվի մետրոյի կայարան: Ճարտարապետական լուծումների հետ կապված՝ կխնդրեի, որ պարոն Մեսչյանը տար պարզաբանումներ: Այս պահին իրատեսական չէ նշել ժամկետների մասին, քանի որ խնդիրը դեռևս ներդրողի դաշտում է, արդեն ասացի, որ իրականացվում են նախագիծ-նախահաշվին ուղղված աշխատանքներ: Կա նախնական հաշվարկ, և մետրոյի մեկ կայարանի արժեքը գնահատվել է 100 միլիոն դոլար: Բայց քանի որ մեր կայարանի համար արդեն պատրաստի որոշ աշխատանքներ են արվել, կարծում եմ՝ այս գնի կեսից պակասը կարելի է գնահատել»,- շեշտեց նա:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02