Հոկտեմբերի 30-ին Մոսկվայում կայացավ Քրիստոնեական միջդավանական խորհրդակցական հանձնախմբի հերթական, 4-րդ գումարումը` Ռուսաստանի Դաշնության տարածքում գործող երեք քրիստոնեական հարանվանությունների` Ռուս Ուղղափառ Եկեղեցի, Կաթոլիկ և Ավետարանական-Լյութերական եկեղեցիներ, նախաձեռնությամբ և նախագահությամբ։ «Ավետարանի անանց ուժը և դրա նշանակությունը ժամանակակից հասարակության համար» ընդհանուր խորագրի ներքո գումարման քննարկման հիմնական թեման ավետարանական քարոզչության և ժամանակակից հասարակության փոխհարաբերությունների հիմնախնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիների մատնանշումն էր:։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ գումարմանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմից Հոգեշնորհ Տ. Պողոս աբեղա Վարդանյանը և Տ. Գևորգ քահանա Վարդանյանը։ Տեղի ունեցան չորս կլոր սեղան-քննարկումներ` ա. Հետևել Քրիստոսին։ Քրիստոնեական ինքնությունն այսօր, բ. Խաղաղասիրությունն իբրև ավետարանական ճանապարհ, գ. Ավետարանն իբրև ժամանակակից հասարակության բարոյական ուղեցույց և դ. Ավետարանը և հասարակական ծառայությունը, որոնց եզրահանգումների հիման վրա ամփոփվեցին համաժողովի արդյունքները:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02