Արամ Խաչատրյան համերգասրահում հոկտեմբերի 30-ին կրկին ջազային տրամադրություն ու սիրված մեղեդիներ էին. ելույթ ունեցան Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, սիրված ու միշտ սպասելի Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, ինչպես նաև արտերկրից ժամանած հյուրեր Ագաթա Իրակեման և Ջոն Մարշալը: Բրազիլուհի մենակատար Ագաթա Իրակեման բեմ բարձրանալու առաջին իսկ րոպեներից փոխանցեց իր դրական էներգիան, ապահովեց երեկոյի լատինամերիկյան տաք ու պարային ռիթմերը:
Արմեն Հյուսնունցը առանձնահատուկ նշեց, որ տպավորված է համերգին հանդես եկած մենակատարների հետ համագործացությամբ.
«Շատ եմ կարևորում Yerevan Jazz Fest-ի առկայությունը: Այն ամենամյա փառատոն է, անցկացվում է արդեն հինգերորդ տարին: Փառատոնի շնորհիվ ներգրավվում են էլ ավելի երիտասարդ ունկնդիրներ: Ուրախ եմ, որ քաղաքը ողողված է ջազային երաժշտության հնչյուններով, և փառատոնի շրջանակում հանդես են գալիս արտիստներ այլ երկրներից: Նվագախմբի հետ, բացի մեր անվանի, աշխարհահռչակ, սիրելի գործընկերներից՝ Վահագն Հայրապետյանից և Լևոն Մալխասյանից, հանդես եկան նաև բացառիկ հյուրեր՝ արտերկրից ժամանած Ագաթա Իրակեման և Ջոն Մարշալն, ովքեր առաջին անգամ են Երևանում»,- հավելեց Հյուսնունցը:
Ջազմեն Վահագն Հայրապետյանն էլ տեղեկացրեց, որ նոյեմբերի 1–ին «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում նույնպես ֆանտաստիկ համերգ է սպասվում , որտեղ ելույթ կունենան «Վահագն Հայրապետյան և ընկերներ» խումբը, վոկալիստներ Գրանտ Ստյուարտը, Լուսի Եղիազարյանը և իհարկե շեփորահար Ջոն Մարշալը:
Հավելենք, որ Yerevan Jazz Fest-ն ամեն տարի կազմակերպվում է «Մեցցո Պրոդաքշն»-ի և Ջազի հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ: Փառատոնի շրջանակում ամեն տարի իրականացվում են տարաբնույթ համերգներ արտերկրից Հայաստան ժամանած հայտնի արտիստների և տեղի ճանաչում վայելող կոլեկտիվների մասնակցությամբ:
Արմինե Բրսոյան
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02