Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 31-ի նիստում որոշում կայացրեց թույլատրել Ազատի ջրամբարի մեռյալ ծավալի հորիզոնը իջեցնել մինչև ջրամբարի մեռյալ ծավալի հնարավոր օգտագործելի մասի 993 մ նիշը՝ հատակային ջրթողի ջրառման հանգույցի տեխնիկական վիճակը զննելու և գնահատելու նպատակով: Նշվում է, որ ջրամբարի թասում ջրի հորիզոնի իջեցմամբ պայմանվորված ջրի ծավալները առավել չափով կուղղեն ոռոգման ջրապահանջարկի ծածկմանը: Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է. «Ազատի ջրամբարի վթարված հատակային ջրթողի ջրընդունիչ կառուցվածքի տեխնիկական վիճակի զննման ու գնահատման, ջրասկավառակային փականը նորով փոխարինելու անհրաժեշտություն կա: Ազատի ջրամբարը շահագործվում է 1976թ., խողովակաշարը և չորսփականները բարոյապես և ֆիզիկապես մաշված են: Ճնշումային խողովակաշարի երեք շրջասկավառակային փականներից երկուսը անաշխատունակ վիճակում են, իսկ վերջնամասի կարգավորիչն աշխատում է մշտական խափանումներով: 2017թ. վթարվել է հատակային ջրթողը: Ջրամբարի վթարված հատակային ջրթողի ջրընդունիչ կառուցվածքի մանրամասն զննման ու գնահատման, կառույցի ամբողջական վերակառուցման և վերազինման աշխատանքները հնարավոր է իրականցնել ջրամբարի ջրի հորիզոնի ժամանակավորապես մեռյալ ծավալի (1013,9 մ) նիշը մինչև 993 մ նիշի իջեցնելու դեպքում: Որոշման նախագծի կարգավորման նպատակը՝ Ազատի ջրամբարի մեռյալ ծավալի ջրի հորիզոնը իջեցնել մինչև 993մ (W=0.73 մլն մ3) նիշ, վերը նշված աշխատանքների իրականացման համար:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02