2020 թվականի ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնովին կնորոգվի և կվերակռուցվի 8 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն և 22 մարզային հանրակրթական դպրոց: Այս մասին Ազգային ժողովում գալիք տարվա բյուջեի քննարկման ժամանակ տեղեկացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նաև հրապարակել է դպրոցների ցանկը, որտեղ 2020 թվականին կապիտալ շինարարական աշխատանքներ են կատարվելու: Այդ դպրոցներն են`
ՀՀ Արարատի մարզ – Դեղձուտի միջնակարգ դպրոց
ՀՀ Արմավիրի մարզ – Արգինայի միջնակարգ դպրոց
ՀՀ Գեղարքունիքի մարզ -Լեռնահովիտի միջնակարգ դպրոց
Շատջրեքի միջնակարգ դպրոց
Ջիլի միջնակարգ դպրոց
ՀՀ Լոռու մարզ – Մեդովկայի միջնակարգ դպրոց
Հագվու միջնակարգ դպրոց
ՀՀ Շիրակի մարզ – Արեգնադեմի միջնակարգ դպրոց
Բերդաշենի միջնակարգ դպրոց
Կապսի միջնակարգ դպրոց
ՀՀ Սյունիքի մարզ – Հարժիսի միջնակարգ դպրոց
Դարբասի միջնակարգ դպրոց
Կապանի թիվ 4 միջնակարգ դպրոց
ՀՀ Տավուշի մարզ – Կիրանցի միջնակարգ դպրոց
Դովեղի միջնակարգ դպրոց
ՀՀ Վայոց ձորի մարզ – Գոմքի միջնակարգ դպրոց
Չիվայի միջնակարգ դպրոց
Եղեգիսի միջնակարգ դպրոց
ՀՀ Կոտայքի մարզ – Ջրառատի միջնակարգ դպրոց
Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոց
ՀՀ Արագածոտնի մարզ – Լուսակնի միջնակարգ դպրոց
Գառնահովիտի միջնակարգ դպրոց
Նախարարը նաև տեղեկացրել է, որ 2019 թ. ՀՀ պետական բյուջեի հավելյալ մուտքերից 2,5 մլրդ դրամ է հատկացվել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներին, որի շրջանակում կատարվել են նախագծային աշխատանքներ: Կատարված նախագծերի իրագործումը կպահանջի շուրջ 28 մլրդ դրամ: Եթե հետագայում պետությունը հատկացնի նոր միջոցներ, դրանք կիրագործվեն:
Ռոբոտիկայի լաբորատորիաների համար 2018 թվականին լրացուցիչ գումարներ են հատկացվել` մոտ 800 մլն դրամ: Մինչև 2019 թվականի տարեվերջ դպրոցների 50 տոկոսն ապահովված կլինի «Արմաթ» լաբորատորիաներով, որոնցում աշխատող մասնագետների աշխատավարձի համար պահանջվող գումարները նախատեսված են 2020 թ. պետական բյուջեում:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ 2020 թվականին Հայաստանում կանցկացվի կենսաբանության միջազգային օլիմպիադան, որի կազմակերպման համար բազմաթիվ նոր լաբորատորիաներ են ձեռք բերվելու, որոնք հետագայում կտրամադրվեն հանրակրթական դպրոցներին:
Ընդհանուր առմամբ 2020 թվականի պետական բյուջեի նախագծում կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարության համար նախատեսված է 21 ծրագիր, 176 միջոցառում, որոնց իրականացման համար առաջարկվում է հատկացնել 179 մլրդ 459 մլն դրամ: 2019 թվականի համեմատ գալիք տարվա հատկացումներն ավելացել են 20 մլրդ 572 մլն դրամով կամ 12,9 տոկոսով:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02