ARM | RUS |

«Մենք քո հուզանքը չուզանք, ախպե՛ր». Սերժ Սրապիոնյանը՝ Արայիկ Հարությունյանի «ձախ մոլորությունների» մասին

05.11.19 | 21:57

Երկար անունով նախարարության նախարարի պաշտոնը զբաղեցնող արարածն ավելի մոռելանդ ատելություն ունի ամեն հայի ու հայկականության հանդեպ, քան նույնիսկ ամենամոլեռանդ երիտթուրքը. երիտթուրքերի մեջ այդպիսի մոլեռանդություն նկատում եմ մեկ էլ դոկտոր Նազիմի արտահայտություններում. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԵՊՀ դոցենտ, բանասեր Սերժ Սրապիոնյանը՝ մեկնաբանելով «ՀուԶանք ու Զանգ»՝ աղմուկ հանած ներկայացման համար կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2019թ. բյուջեից 2,7 մլն դրամ հատկացնելու փաստը։

«Նախարարի պաշտոնը զբաղեցնող մարդուն թվում է, թե նախարարության բյուջեի փողերն իր հոր տնից է բերել, ի՛ր փողն է, կարող է մսխել այնպես, ինչպես ցանկացած անառակ որդի կարող է մսխել իր հոր փողերը։ Այնինչ՝ սա մե՛ր երկրի ունեցվածքն է, և այդ բյուջեն որոշակի մասով էլ տալիս եմ ես»,- ասաց մտավորականը։


Նա հիշեցրեց դասականի միտքը՝ «էս պետությունը բժշկին քիչ է վճարում, հովվին քիչ է վճարում, որ խնայի, պետություն սարքի», ապա հավելեց. «Սրանք եկել են՝ ոչ թե բժշկին՝ չոբանին շատ են վճարում, ապուշին շատ են վճարում, այլանդակին շատ են վճարում, որպեսզի այս պետությունը պետություն չդառնա. սա՛ է սրանց միտքը»

Պետբյուջեից ֆինանսավորված ներկայացման սյուժեն Սրապիոնյանն այսպես մեկնաբանեց. «Չարենց-Աբով-Վշտունու՝ «ձախ մոլորությունների» շրջանի Դեկլարացիան իբրև հիմք են սարքել և ներկայացրել մի այլանդակություն, որը ոչ մի կապ չունի ո՛չ Չարենցի, ո՛չ Աբովի, ո՛չ անգամ Ազատ Վշտունու հետ»։

Նա բացատրեց՝ Չարենցը մի ժամանակ ձախ մոլորություններ է ունեցել. ռուսական հեղափոխությամբ և այդ հեղափոխության հաղթանակով ոգևորված՝ որոշել է, որ առաջնային է նյութեղենը, իրականը, մարմնականը և ոչ՝ հոգևորը։ Ինքը՝ Չարենցը, ընդամենը 1 տարի է գտնվել այդ մոլորությունների մեջ և իր վերջին՝ «Լեֆյան թմբուկը նետած մի կողմ» բանաստեղծություն-օրագիրը՝ իր ձախ մոլորությունների դեկլարացիան, շպրտել է վառարանը։

«Չարենցի մոլորությունների մասին լսել են, լսել են, որ մարմնավորն է առաջնային համարվել, և որոշել են օգտվել դրանից՝ օգտագործելով Չարենցի անունը։ Դրա վտանգավորության մեծագույն աստիճանն այն է, որ նաև վիրավորում են, ապականում են, հեղինակազրկում մեր մտքի և մտածողության տիտաններից մեկին՝ Եղիշե Չարենցին. այդ անունը դրա համար են տալիս»,- ընդգծեց Սերժ Սրապիոնյանը։

«Հուզանք ու զանգ»-ը, բանասերի մեկնաբանմամբ, Ազատ Վշտունու ամենամերժված ժողովածուն է, քանի որ այնտեղ, Սրապիոնյանի գնահատմամբ, անմտություններ էին գրված՝ «Ասատուր, ելքը տուր, զանգը տուր, հուզանք ու զանգ...»: Ժամանակին գրականագետ, մարքսիստ Հարություն Սուրխաթյանը կարծիք է հայտնել. «Մենք քո հուզանքը չուզանք, ախպե՛ր». հենց այս՝ 100 տարի առաջվա մերժված գաղափարներն են վերականգնում այսօրվա հեղափոխականները։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ ՀՅԴ ՀԵՄ պահանջած՝ հրաժարականը Սերժ Սրապիոնյանը պարտադիր է համարում. «Այդպիսի ապականված մտածողության տեր մարդը, բարոյական բոլոր նորմերը ոտնատակ տվող մարդը, որ հսկայական գումարներ է մսխում այլանդակությունը մեր երեխեքի, ջահելների հոգեբանության մեջ սերմանելու նպատակով, իրավունք չունի նախարար աշխատելու։ Խորհրդային տարիներին էդ տիպի մարդկանց նույնիսկ կոլխոզի ֆերմայի ֆուրաժոր չէին նշանակում՝ ստորին պաշտոնյա, որն ընդամենը խոտի խրձերը հաշվում էր՝ կովերին կերակրելու համար»։

Նախարարի հայտարարությունը, թե անգամ սատանիստական ստեղծագործությունները չի արգելելու, քանի որ գրաքննությանը դեմ է, Սերժ Սրապիոնյանը «փարիսեցիական» որակեց. «Գրաքննություն ասելով՝ ուզում է մարդկանց հիշողության մեջ արթնացնել գրականության սահմանափակումները։ Իսկ մամուլը, մշակույթը, նաև կրթությունը, գիտությունը որոշակի հսկողության տակ միշտ էլ եղել են։ Բա ինքն ինչո՞ւ է նախարար, ի՞նչ նախարար, որ չհասկանա դրա զարգացման գործընթացը, դրա բերելիք օգուտն ու վնասը, դրա հնարավոր վտանգավորության աստիճանը։ Դրա՛ համար է նախարար, թե չէ՝ մեր ինչի՞ն էր պետք գիտության, կրթության, սպորտի... ես չգիտեմ՝ էլ ինչի նախարարություն»։

Նրա գնահատմամբ՝ այսօր Հայաստանը, իսկապես, գտնվում է կործանման վտանգի եզրին. «Սա չափազանցություն չէ, սա մի ստրատեգիա է, որ մեր նկատմամբ կիրառում են «մերոնք» կոչվածը՝ ուրիշների թելադրությամբ՝ լաբորատորիաներում հայտված ճագարիկների վրա փորձաշրջան անցկացնելու միտումով»։

Հերոսների, մտավորականների, գրողների այս արժեզրկումը, Սրապիոնյանի համոզմամբ, հեռահար նպատակ ունի. «Առանց հերոսի՝ ժողովուրդը դատապարտված է կործանման՝ վերջնականապես: Կես վայրկյան չկասկածեք իմ ասածի ճշմարտացիությանը։ Վարդան Մամիկոնյանի միայն անունը այս ժողովրդին ժողովուրդ պահեց, որովհետև այդ մարդու մոգոնված դիմանկարը աղջիկները դնում էին իրենց օժիտների մեջ և, երբ հարս էին գնում, առաջին կարևորագույն բանը, որ օժիտի մեջ պիտի լիներ՝ Վարդան Մամիկոնյանի դիմանկարն էր»։

Մեր ժողովրդի հավերժության խորհուրդը մեր արժեքներին, դիմանկարին, արմատներին հակված լինելն է, մեր մշակութային էությունն է՝ ընդգծեց մտավորականը և մտավախություն հայտնեց, որ, դա հասկանալով, հենց այդ հայկականությունն են արմատից կտրում. «Եվ հստակ ընդգծված ծրագրով ոչնչացնում են նախ և առաջ մեր մեծերին, որ ոչնչանանք մենք բոլորս՝ փոքրերս. սա արդեն անկասկածելի տրամաբանություն է»։

Չարենցը, Սերժ Սրապիոնյանի համոզմամբ, նրանց համար վտանգավոր զենք է, քանի որ մեր ժողովուրդը՝ իր բնատուր մշակութային նկարագրով, Չարենցի մեծությունը ճանաչել է, իսկ Չարենցը միայն «Դեկլարացիա»-ի հեղինակը չէ, այլև՝ «Պատմության քառուղիներում»-ի, «Կոմիտաս», «Նորք» պոեմի, «Դանթեական առասպել»-ի։ Նրան վրդովեցնում է, որ Չարենցին ուզում են նույն Չարենցի անունով մոռացնել տալ, որպեսզի այս ժողովուրդն իր ինքնաճանաչումից զրկվի։ «Չկարողանա ինքն իրեն ճանաչել, որովհետև Չարենցն իր հայելին է՝ ժողովուրդը Չարենցի մեջ տեսնում է ինքն իրեն՝ այդ խիզախ, մեկ-մեկ մոլորյալ, բայց նվիրյալ մարդուն, դրա համար էլ Չարենցի անունը ապականում են։ Ես չեմ կասկածում, որ թափթփուկները շուտով կհասնեն Կոմիտասի, Թումանյանի պայծառ հիշատակը ապականելու մտքին»,- ասաց մտավորականը։

Սրապիոնյանը նշեց նաև, որ Չարենցի սեռական կողմնորոշման վերաբերյալ էլ տարիներ շարունակ «ասում են»-ի մակարդակով հայտարարություններ արեցին, փորձեցին վարկաբեկել, նույնիսկ «մոլորյալ գրագետներին» հրատարակել տվին գործեր, որոնք Չարենցը պարզապես գրել էր ո՛չ հրատարակման համար. «Ինչ-որ մի պահի պարոդիա էր գրել, էդ պարոդիան լավ էր գրել՝ ինչպես հանճարի թաթին է բնորոշ, գցել էր իր դարակը, որ չհրապարակվի երբեք, պարզապես իր մտքի ժայթքումն էր եղել։ Հիմա է՞դ Չարենցին են ճանաչում... Հենց դա՛ Չարենցը չէ, դա Չարենցի էությունից դուրս մի ուրիշ Չարենց է եղել, որին հենց ի՛նքը՝ Չարենցը, մերժեց»։

Սերժ Սրապիոնյանը ևս մեկ անգամ ընդգծեց. «Ուղեղի ծալքերից զուրկ պաշտոնյան պատուհաս է նախ և առաջ իր սեփական ժողովրդի գլխին, հետո նոր՝ մարդկության, որովհետև այս ժողովուրդը պատմության մեջ առաքելություն ունի, որի դեմ այդքան թունոտ, այդքան աննահանջ կռիվ են տալիս այսօրվա պաշտոնյայիկները»։


Հայաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Էլնուր Մամեդովի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ի նախագիծը

Հայաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Էլնուր Մամեդովի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ի...

20:07

Սուրեն Պապիկյանը անակնկալ այց է կատարել ՊՆ ուսումնական կենտրոն, որտեղ նոր ենթակառուցվածքներ կհանձնվեն շահագործման

Սուրեն Պապիկյանը անակնկալ այց է կատարել ՊՆ ուսումնական կենտրոն, որտեղ նոր ենթակառուցվածքներ...

19:48

Դավիթ Խուդաթյանը Վիեննա կգործուղվի

Դավիթ Խուդաթյանը Վիեննա կգործուղվի

19:35

Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Հունաստանի դեսպանին

Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Հունաստանի...

18:25

Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Փաշինյան

Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը....

18:04

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ փոխզիջումների գնալու պատրաստակամության մասին

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ փոխզիջումների գնալու պատրաստակամության...

17:43

Ալխաս Ղազարյանը՝ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Ալխաս Ղազարյանը՝ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի...

17:16

Վեհափառ Հայրապետի և Սրբազանների գործը կրկին մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին

Վեհափառ Հայրապետի և Սրբազանների գործը կրկին մակագրվել է դատավոր Սերժ...

17:03

Այսպես շարունակվելու դեպքում Երևանը շուտով կհայտնվի տրանսպորտային կոլապսի մեջ. Գառնիկ Դանիելյան

Այսպես շարունակվելու դեպքում Երևանը շուտով կհայտնվի տրանսպորտային կոլապսի մեջ. Գառնիկ...

15:33

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 1 զոհ, 2 վիրավոր

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 1 զոհ, 2...

15:24

«Wizz Air» ավիաընկերությունը հոկտեմբերին «Զվարթնոց»-ում կբազավորի իր 3-րդ օդանավը

«Wizz Air» ավիաընկերությունը հոկտեմբերին «Զվարթնոց»-ում կբազավորի իր 3-րդ...

15:12

Պուտինը և Ալիևը կարճ զրուցել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում

Պուտինը և Ալիևը կարճ զրուցել են ՇՀԿ գագաթնաժողովի...

14:56

Պապոյանը Դուբայում նախարարական կլոր սեղան-քննարկմանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորությունները

Պապոյանը Դուբայում նախարարական կլոր սեղան-քննարկմանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային...

14:04

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է զինծառայողների առօրյային

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է զինծառայողների...

10:58

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչության պետն ու մի շարք դպրոցների տնօրեններ ձերբակալվել են

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչության պետն ու մի շարք դպրոցների տնօրեններ ձերբակալվել...

10:42

«Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնին կմասնակցի ավելի քան 20 թատրոն

«Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնին կմասնակցի ավելի քան 20...

09:23

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալները վերանշանակվել են

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալները վերանշանակվել են

09:05

Քննարկվել են Կառավարության ծրագրի՝ ՆԳՆ և ենթակա ծառայություններին վերաբերող դրույթների կատարման ընթացքը

Քննարկվել են Կառավարության ծրագրի՝ ՆԳՆ և ենթակա ծառայություններին վերաբերող դրույթների կատարման...

10:32

Բյուրեղավանի բնակիչներին հորդորել են ծորակից ջուր չօգտագործել facebook sharing buttonmessenger sharing buttontwitter sharing buttontelegram sharing button

Բյուրեղավանի բնակիչներին հորդորել են ծորակից ջուր չօգտագործել facebook sharing buttonmessenger...

10:03

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը...

16:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02