Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծննդատնից դուրս են գրվել մեկ ամիս առաջ ծնված եռյակն ու նրանց մայրը` Աննա Վարդանյանը:
26-ամյա Աննան 7 տարի շարունակ երեխա չի ունեցել: Հետազոտվելով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի մասնագետների կողմից, որոշ բուժական միջամտություններից հետո բնական ճանապարհով հղիացել է: Մանկաբարձ-գինեկոլոգ Արեն Գյոզալյանը նշում է. «Բազմապտուղ հղիությունը մեծ ռիսկայնություն ունի և լավ արդյունքին հասցնելու համար հղիից և բուժանձնակազմից ահռելի ջանքեր է պահանջում: Ընդգրկել ենք նաև բոլոր նեղ մասնագետներին, որոնց միջամտության ու խորհրդատվության կարիքն ունեցել է Աննան: Աշխարհում վիճակագրության համաձայն եռյակները լույս աշխարհ են գալիս հիմնականում հղիության 34-35 շաբաթականում»:
Մանկաբարձ-գինեկոլոգ Մոնիկա Միրզոյանն էլ հավելում է, որ ծննդաբերությունից առաջ վերջին մեկ ամիսը ծննդկանը մնացել է հիվանդանոցում` հասնելով 34 շաբաթականի, ծննդալուծման ամենաօպտիմալ ճանապարհը կեսարյան հատումն է ընտրվել:
Երեխաները ծնվել են նորմալ քաշով` 1 կգ 620 գրամ, 1 կգ 800 գրամ և 2 կիլոգրամ 30 գրամ ու մինիմալ խնդիրներով: Ծնվելուց հետո ևս մեկ ամիս անց են կացրել ծննդատանը: Բժիշկները նշում են, որ երեխաները առողջ են, քաշ են հավաքել, իսկ այդ ընթացքում բուժանձնակազմը նորաթուխ մայրիկին պատրաստել է երեք երեխաների խնամքին` սովորեցնելով կերակրման և նորածիններին առնչվող նրբություններ:
Աննա Վարդանյանը նշում է, որ ուլտրաձայնային հետազոտությամբ, երբ պարզվեց, որ եռյակ են ունենալու, ամուսինն ու բժշկուհին շոկի մեջ էին: Ամեն ինչ, սակայն, անցյալում է, ուրախ մայրիկը շնորհակալություն է հայտնում բուժանձնակազմին` նշելով, որ տատիկներին ու պապիկին էլ չեն մոռացել, երեխաներին կոչել են նրանց անուններով` Գոռ, Ռոզի, Գայանե:





10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02