Վրաստանը ռուս զբոսաշրջիկների արտահոսքը փոխհատուցել է զբոսաշրջային հոսքը այլ երկրներից ավելացնելու հաշվին, հայտարարել է երկրի զբոսաշրջության ազգային վարչությունը: Զբոսաշրջության վարչության տվյալներով, Վրաստանում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը հունվար-հոկտեմբեր ամիսներին աճել է 6 %-ով, համեմատած 2018-ի նույն ժամանակահատվածի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Զբոսաշրջության ազգային վարչությունը ակտիվ շուկայավարման արշավ է իրականացրել ԱՄՆ-ում, ԵՄ երկրներում, ներառյալ Մերձբալթյան երկրները, Պարսից ծոցի երկրներում, Սաուդյան Արաբիայում, Կենտրոնական Ասիայի երկրներում, Ուզբեկստանում, Ղազախստանում և այլն, այսինքն՝ այն երկրներում, որտեղ հետաքրքրությունը Վրաստանի՝ որպես զբոսաշրջային ուղղության նկատմամբ, բարձր է»,- ասվում է հաղորդագրությունում: Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին ռուսաստանցիներն ավելի քան 1.3 միլիոն ուղևորություն են կատարել Վրաստան, ինչը 6 %-ով ավելի է 2018-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Ռուսաստանը գլխավորում է այն երկրների շարքը, որտեղից առավել հաճախ են ուղևորություններ կատարվել դեպի Վրաստան: Միևնույն ժամանակ, Վրաստանի եկամուտը զբոսաշրջությունից հոկտեմբերն կազմել է ավելի քան 90 միլիոն դոլար, ինչը 5.2 %-ով ավելի է 2018-ի համեմատ: Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները սրվել են հունիսին Թբիլիսիում տեղի ունեցած հակառուսական ցույցերի արդյունքում, ինչից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու երկրների միջև օդային հաղորդակցությունն արգելող հրամանագիր է ստորագրել:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02