ՆԱՏՕ-ի AWACS հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման ինքնաթիռները պլանավորվում Է փոխարինել առաջիկա 15 տարվա ընթացքում. այդ առաջադրանքների կատարման համար օգտագործվելու են նաեւ նորագույն տեխնոլոգիաներ, ներառյալ արհեստական ինտելեկտը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «ՆԱՏՕ-ի AWACS ինքնաթիռների նավատորմը մեր աչքերն Էին երկնքում՝ օդային գործողությունները պաշտպանելով տասնամյակների ընթացքում՝ սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ-ի երկնքի հսկումից մինչեւ մեր գործողություններն Աֆղանստանում եւ ԻՊ-ի դեմ գլոբալ կոալիցիայի շրջանակներում»,-ասել Է Ստոլտենբերգը՝ Վաշինգտոնում ելույթ ունենալով արդյունաբերական համաժողովում: Ելույթը տարածել Է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը: «Մենք դրա փոխարինումը պլանավորում ենք 2035 թվականին: Այն ներառելու Է բազմաթիվ տեխնոլոգիաներ, որոնց մասին մենք խոսում ենք այսօր, ինչպես, օրինակ՝ ինքնավար համակարգերը, արհեստական ինտելեկտը եւ մեծաքանակ տվյալները»,-ասել Է նա: AWACS համակարգի կիրառմամբ օդային տարածության հսկման դաշնակցային ծրագիրը գործում Է 1982 թվականից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02