«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է «Լիդիան Արմենիա» ընկերության իրավաբան Արմեն Մելքումյանը։ «Հայցը վերաբերում է ջրօգտագործման թույլտվության նախագծի ակնհայտ ապօրինի մերժելու հիմքերին, ժամկետների բացթողման, վարչական վարույթի իրականացման գործընթացների կոպիտ խախտումներին և այլն»,- ասել է Մելքումյանը։
Իրավաբանի խոսքով՝ ներկայացվել է երկու հայցադիմում, մեկը կապված է անցակետի, իսկ մյուսը՝ ժամկետի հետ, սակայն հայցադիմումների վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ դեռ չեն ստացել և դատարանի կողմից հայցադիմումի վարույթի ընդունման մասին տեղեկացել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Մելքումյանը նշել է, որ ջրօգտագործման թույլտվության վերաբերյալ առաջին անգամ դիմել են փետրվար ամսին, սակայն առաջացել է լրացուցիչ փաստաթղթերի անհրաժեշտությունը, այնուհետև, ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը, թարմացրել են հայտը։ Իսկ երկրորդ անգամ դիմել են ամռանը՝ հուլիս ամսին։
«Եթե հայտը մերժվում է՝ կայացվում է վարչական որոշում, կա երկու ճանապարհ։ Առաջինը՝ բողոքարկել վերադաս մարմին և երկրորդը՝ դիմել դատարան։ Առաջին դեպքում մենք դիմել ենք վերադաս մարմին, սակայն, հասկանալով, որ վերադասության կարգով բողոքարկելն անիմաստ է՝ երկրորդ անգամ դիմել ենք դատարան, արդեն պարտավորեցման հայցով»,- ասել է Մելքումյանը։
Ընկերությունը դիմել էր նախարարությանը՝ Դարբ գետից 43.5 լիտր/վայրկյան ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար։ Սեպտեմբերի 26-ին ընկերությունը գրավոր պատասխանել էր նախարարությանը՝ վերանայելով թույլտվության դիմումը եւ դիմելով 40 լ/վ ջրօգտագործման թույլտվության համար: Ըստ ընկերության՝ հոկտեմբերի 31-ին շրջակա միջավայրի նախարարի կողմից հոկտեմբերի 25-ին ստորագրված ջրօգտագործման թույլտվության դիմումը մերժվել է:
«Լիդիան Արմենիա» ընկերությունը դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել հոկտեմբերի 25-ի որոշումը։
Ընկերության հայցադիմումը մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին։
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02