Հայաստանը տեղանքի առումով ունի լավ հնարավորություններ՝ ակտիվացնելու զբոսաշրջությունը որպես զարգացման ոլորտ արդեն իսկ գրանցվող աճի հիման վրա:
Այս մասին ասված է Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության մեջ՝ ներկայացնելով զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ վերլուծությունը: Ըստ դրա՝ վերջին վեց տարում երկրի զբոսաշրջային արդյունաբերությունը գրանցել է մոտ 500 հազար զբոսաշրջիկների աճ, 2013-ին՝ 1.1 միլիոն, 2018-ին՝ 1.6 միլիոնի դիմաց: Այս աճը նշանակալի ազդեցություն ունի երկրի տնտեսության վրա: 2018 թվականին երկրի ՀՆԱ-ում անուղղակի ներդրումները կազմել են 14.1 տոկոս՝ ընդհանուր առմամբ, հասնելով, 1.8 միլիարդ ԱՄՆ դոլարի: Այս աճը Հայաստանում ապահովել է 36 հազար 900 մարդու մշտական և 137 հազար մարդու ընդհանուր զբաղվածություն: Զբոսաշրջության ոլորտի զբաղվածության թիվը կազմում է երկրի ընդհանուր զբաղվածության 12.5 տոկոսը: Ակնկալվում է, որ զբոսաշրջության ոլորտում աշխատատեղերի թիվը մինչև 2019 թ. ավարտը կավելանա ևս 21 հազարով:
Զբոսաշրջիկները հիմնականում դրական են վերաբերում Հայաստան այցին: Հարցման մասնակիցների 67 տոկոսը երաշխավորում է երկիրը որպես զբոսաշրջային ուղղություն: Այն հարցին, թե «1-10 սանդղակով որքանով է հավանական, որ դուք Հայաստանը որպես զբոսաշրջային վայր կառաջարկեք այլ մարդկանց», զբոսաշրջիկները պատասխանել են 9-10: Սա վկայում է ներկայում Հայաստանի զբոսաշրջային առաջարկների շատ բարձր դիրքեր զբաղեցնելու մասին:
Դեպի Հայաստան զբոսաշրջիկների կայուն հոսք կա Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Իրանից: Դեպի Հայաստան զբոսաշրջիկների նոր հոսք կա Գերմանիայից, Ֆրանսիայից, արաբական երկրներից, Հնդկաստանից, Ֆիլիպիններից:
Հայաստանը զբոսաշրջիկներին գրավում է համաշխարհային զբոսաշրջային շուկաների բոլոր յոթ ձևերով՝ մշակութային, բնության, ժամանցային, գործարար, արկածային, բժշկական-առողջարանային, երկարաժամկետ զբոսաշրջություն:
Առաջին անգամ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները հիմնականում գալիս են արկածային, ժամանցային հանգստի կամ բնական միջավայրում իրենց հանգիստը կազմակերպելու համար: Մշակութային, բժշկական-առողջարանային և գործարար զբոսաշրջությունները նախընտրողները նրանք են, ովքեր նախկինում եղել են Հայաստանում:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02