ԱԺ-ում շարունակվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությունը: ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հանձաժողովի անդամի թեկնածու Լիլիթ Ալեքսանյանին խնդրեց ներկայացնել սեփական դիտարկումները պաշտոնական վիճակագրության մասին առ այն, որ բավականաչափ օտարերկրյա կապիտալներ բանկային համակարգի միջոցով դուրս են բերվում երկրից: Նա, մասնավորապես, հարցրեց, թե ինչպե՞ս են դրանք դուրս բերվում:
Ալեքսանյանը պատասխանեց՝ շատ խորը չի ուսումնասիրել, բայց ըստ նրա՝ Մելքումյանը ճիշտ է, և կապիտալի արտահոսքը ֆինանսական հաստատությունների միջոցով է կատարվում. «Գուցե ֆինանսական հաստատությունները չունեն վերահսկողական մեխանիզմները, որպեսզի մեծ արտահոսքը բացահայտեն և կանխեն»,- ասաց նա և հավելեց, որ նման մեխանիզմ պետք է դիտարկել, բայց այս պահին ավելի կոնկրետ առաջարկ չի կարող հնչեցնել:
Մելքումյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում տևական ժամանակ է, ինչ ընկերություններն ունեն «սև և սպիտակ հաշվապահություն»: Նա թեկնածուին հարցրեց, թե վերջին փուլում «սև» հաշվապահության կշիռն իջե՞լ է, թե՝ ոչ:
«Իմ անձնական դիտարկումն այն է, որ այստեղ որոշակի փոփոխություններ ենք ունեցել, բայց ամեն դեպքում չեմ կարծում, որ սա այն արդյունքն է, որին ձգտել ենք: Այստեղ կանխիկի շրջանառության հետ կապված կարգավորում կա, և ես շատ մեծ հույսեր եմ կապում այդ կարգավորումների հետ, որովհետև միշտ ստվերային տնտեսության հիմքում ընկած է կանխիկ դրամի շրջանառությունը, որն անվերահսկելի է»,- պատասխանեց Ալեքսանյանը:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02