«Լիդիան Ինթերնեյշնլը» մեկնաբանել է ՀՀ վարչական դատարանի վճիռը, որով դատարանն Ամուլսարի ծրագրի 2016թ. ապրիլի ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի դեմ ներկայացված հայցադիմումը մերժել է: Այս մասին տեղեկացնում է «Լիդիան Արմենիա» ընկերության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դատարանի պատճառաբանությունը կարևոր է Ամուլսարի ծրագրի շուրջ շարունակվող անօրինականությունների համատեքստում:
Մի խումբ անձանց պնդմամբ ի հայտ եկած ենթադրյալ «նոր էկոլոգիական գործոնները» հիմք կարող էին հանդիսանալ ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու համար: Մերժելով հայցը՝ Վարչական դատարանը հստակ արձանագրում է, որ ներկայացված ապացույցները չեն հանդիսանում «նոր էկոլոգիական գործոններ» և չեն կարող հիմք հանդիսանալ գործող ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու համար: Մասնավորապես՝
ՀՀ քննչական կոմիտեի պատվերով Ամուլսարի ծրագրի վերաբերյալ «Էլարդի» կողմից ներկայացված վիճելի փորձագիտական եզրակացությունը,
սեպտեմբերի 5-ին Շրջակա միջավայրի նախարարի կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացված 13 կետերը, որոնք կարող են հիմք հանդիսանալ նոր ՇՄԱԳ-ի համար
Հարութ Բրոնոզյանի կողմից պատվիրված Ամուլսարի ծրագրի անկախ փորձաքննության արդյունքները:
«Լիդիան Ինթերնեյշնլի» նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսն այս առնչությամբ ասել է, - «Այս լուրը կարևոր է հատկապես «Էլարդի» վիճելի զեկույցի և Շրջակա միջավայրի նախարարի գրությամբ ներկայացրած 13 կետերի վստահելիության առումով: «Լիդիանի» ՇՄԱԳ-ը համապատասխանում է հայաստանյան և միջազգային ստանդարտներին և կազմվել է միջազգային լավագույն փորձին համապատասխան:
«Գնահատում ենք, որ Դատարանը հաստատեց ՇՄԱԳ-ի օրինականությունը: Իսկ ներկայացված հայցը հերթական փորձերից մեկն է խոչընդոտելու «Լիդիանի» օրինական իրավունքին՝ զարգացնելու և իրագործելու Ամուլսարի ծրագիրը»:
«ՀՀ վարչապետը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով՝ հաստատելով, որ որևէ իրավական հիմք չկա խոչընդոտելու «Լիդիանին»՝ Ամուլսարի ծրագրի շինարարությունն ավարտին հասցնելու և այն շահագործելու համար, որ Ծրագրի իրականացումը բխում է պետության շահից: ՀՀ վարչապետը կոչ է արել Ամուլսարի ճանապարհներն ապօրինի շրջափակողներին ապաշրջափակել ճանապարհները և վերականգնել դեպի Ամուլսարի ծրագրի տարածք ազատ մուտքը: Այնուհանդերձ, մինչ այսօր ճանապարհների ապօրինի շրջափակումը շարունակվում է»:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02