2018 թվականի գործող սակագներն են 191,4 դրամ, որի 11,4 դրամը պետությունը բյուջեից սուբսիդավորում էր, և բաժանորդները վճարում էին փաստացի գումարային 180 դրամ` խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` ներկայացնելով ջրի մատակարարման և ջրահեռացման սակագները սահմանելու վերաբերյալ ՀԾԿՀ-ի քննարկումը: «Հիմա 2020 թվականի հունվարի մեկից հանձնաժողովի կողմից արդեն սահմանվեց գումարային 180 դրամը, այսինքն՝ բյուջեից սուբսիդավորման խնդիր չկա: 15 տարվա վարձակալության պայմանագրի շրջանակներում, ամեն տարի կա բազիսային նոր սակագին և բազիսային սակագնի ճշգրտման չորս գործոն»,-ասել է նա: Անդրադառնալով էլեկտրաէներգիային՝ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ հայկական ատոմային էլեկտրակայանի նորոգման ժամկետների հետ կապված հարցեր կան, և որոշակի աշխատանքների ճշգրտման հարց կա, թե քանի օրով է կանգնելու նորոգման: «Այդ աշխատանքների վերջնական գրաֆիկներն են ճշգրտվում, համաձայն որոնց՝ կորոշվի, թե քանի օր է կանգնելու ատոմակայանը: Դրանից կախված արդեն ամբողջ հաշվեկշիռը կունենանք, որը հիմնական ազդեցություն ունեցող գործոնն է էլեկտրաէներգիայի սակագների ձևավորման վրա: Կարծում եմ, որ բավականին ռեսուրսներ կգտնվեն, որ գործող գները նույն վիճակում պահենք, բայց դեռևս դա նախնական է»,-ասաց նա: Նա նշեց, որ շատ բան կախված է նրանից, թե ինչ արտադրության ռեժիմ կունենանք և եթե ավել քիչ կանգառ ունենանք, համեմատաբար ավելի էժան էլեկտրաէներգիայի մուտք կունենանք:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02