«Ներկայացվել են պաշտոնական փաստաթղթեր, որ նա առողջական խնդիրներ ունի, դրանք տրամադրվել են հիվանդանոցից: Նաև խորհրդակցել ենք բժիշկների հետ, թե երբ կարող է մոտավոր վերադառնալ, ինչը փաստաբանը փոխանցել է ՀՔԾ-ին»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատ Խաչատրյանը՝ անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրությանը, որ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել և կալանավորումն ընտրվել է որպես խափանման միջոց: «Մեր համար հիմա անհասկանալի է, թե ինչ շտապողականություն է, երբ մենք փաստաթղթեր ենք ներկայացրել, թե հայրս մոտավոր երբ կարող է ներկայանալ իրավապահներին: Իրենք լավ գիտեն, թե որտեղ է հայրս բուժվում, Հայաստանում չէ: Նա երբեք չի խուսափել ներկայանալ քննչական մարմիններին»,- ասաց նա: Սուրիկ Խաչատրյանի որդին, անդրադառնալով ՀՔԾ-ի կողմից առաջադրված մեղադրանքներին, որ Խաչատրյանը Սյունիքի մարզպետ եղած ժամանակ պաշտոնական դիրքի չարաշահում է թույլ տվել, որի արդյունքում Նորավան համայնքի սեփականություն հանդիսացող 5 մլն 132 հազար դրամ արժողությամբ մետաղական խողովակները տրամադրել է Սուրիկ Խաչատրյանի եղբորը, ինչպես նաև Ակներ համայնքի ղեկավարին տվել է ապօրինի կարգադրություն՝ Ակներ համայնքում գտնվող հողամասը ճանապարհին միացնող 0.43 հա մակերեսով հողատարածքի հատվածը կեղծ աճուրդի միջոցով իր կողմից նշված անձին` Աշոտ Գևորգյանին օտարելու վերաբերյալ, ասաց. «Այդ ամեն ինչը կպարզաբանվի այն ժամանակ, երբ հայրս կգա: Նա անպայման կգա, կներկայանա և քննությունը կպարզի՝ դա ճիշտ է, թե՝ ոչ: Ես այդ խողովակները չեմ տեսել»։
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02