Նեոնացիստներն այլեւս չեն կարող ուխտագնացություն կատարել դեպի այն տուն, որտեղ ծնվել է Ադոլֆ Հիտլերը։ Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ շենքը, որտեղ լույս աշխարհ է եկել բռնակալը, կվերածվի ոստիկանական բաժանմունքի, հայտնում է Reuters-ը։ Այս որոշումը վերջ կդնի Բրաունաու Ամ Ինն փոքր քաղաքի Salzburger Vorstadt 15 հասցեում գտնվող կառույցի շուրջ բազմամյա վեճերին։ Մոտ մեկ հարյուրամյակ այն պատկանել է Պոմմեր ընտանիքին։ Այնտեղ եղել է հյուրանոց, այնուհետեւ հաշմանդամների օգնության կենտրոն, որի համար սեփականատերերը իշխանություններից ամսական մոտ 5000 եվրո են ստացել։ Սակայն մասնավորի եւ պետության միջեւ այս համագործակցության մեջ երեք տարի առաջ պառակտում է սկսվել։ Տան տերերը չեղյալ են համարել իշխանությունների հետ պայմանագիրը, եւ Վիեննան սկսել է զգուշանալ, որ այն կանցնի Հիտլերին մեծարողների ձեռքը։ Խորհրդարանը նույնիսկ ստիպված է եղել մի ամբողջ օրենք ընդունել, որը թույլ էր տալիս 800 000 եվրոյի դիմաց բռնագրավել շենքը։ Մի քանի տարի բանավեճեր են եղել շենքը քանդելու շուրջ։ Սակայն այժմ ՆԳՆ-ը ասում է՝ շենքը ոստիկանական բաժանմունքի վերածելու որոշումը պարզ ազդանշան է այն մասին, որ նացիոնալ-սոցիալիզմն այլեւս երբեք չի վերադառնա Ավստրիա։ Շենքն այժմ վերանորոգում են։ Մրցույթը կհայտարարվի առաջիկայում։ Դրան մասնակցելու համար հրավիրված են ճարտարապետներ ամբողջ Եվրոպական միությունից։
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02