Reddit-ի օգտատերերը կիսվել են նվերների գաղափարներով, որոնք նրանք նկարագրել են որպես «պասիվ-ագրեսիվ»: Մեկնաբանողները խորհուրդ են տվել դրանք նվիրել թշնամիներին կամ չսիրված հարազատներին, հաղորդում է «Lenta»-ն: llcucf8 անունով օգտատերն առաջարկել է տհաճ մարդկանց շքեղ խանութների ցանցում ոչ մեծ գումարով նվեր-քարտեր նվիրել: MrBnDaBois-ը խորհուրդ է տվել այնպիսի քարտերի կաղապարներ նվիրել, որպեսզի նվեր ստացողը հիմար իրավիճակում հայտնվի: MysticMom16 օգտատերը ենթադրել է, որ լավագույն տարբերակը գիրքն է այն մասին, թե ինչպես ավելի լավը դառնալ: Wndrwmn8901-ն էլ պատմել է, որ կարելի է գլուխկոտրուկ նվիրել, դրանից հանել մի մասն ու նվերի տուփը սոսնձել: Artemiseus-ը առաջարկել է բազմաթիվ գաղափարներ, դրանց թվում՝ անհարմար վայրում անցկացվող միջոցառման տոմսեր, մերսման կուրսեր, որտեղ հասնելու համար ստացողը մի քանի ժամ ճանապարհ պետք է գնա, չպետքական ամսագիր, կակտուս, էժան գուլպաներ, ձանձրալի գիրք: Qkddxksthsuseks-ը խորհուրդ է տվել առանց շաքարի մաստակ գնել, քանի որ այն թուլացնող էֆեկտ ունի: outoftouch49 օգտատերը կարծիք է հայտնել, որ ավելի ճիշտ է բարի գործ կատարելը. «Դա կոչնչացնի նրանց, քանի որ նրանք կամ պետք է խոստովանեն, որ, հնարավոր է, սխալվել են ձեր հարցում կամ իրենք իրենց պետք է համոզեն, որ նվերն իրենց դուր չի գալիս»:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02