Հավայան կղզիներում գտնվող Բրիգամ Յանգի համալսարանի մի խումբ գիտնականներ հայտնաբերել են, որ նարինջը, ինչպես նաև մանդարինը աղջիկների տեսքի և առողջության համար ամենաօգտակար մրգերն են: Հայտնի է, որ դրանցում մեծ քանակությամբ С վիտամին և մեծ քանակով հակաօքսիդանտներ կան, որ օգնում են զերծ մնալ տարիքային §տարբերանշաններից¦: Ի դեպ, նարինջ օգտագործելն ավելի արդյունավետ է, քան պոլիվիտամին ընդունելը: Հետազոտության մասնակիցներից պրոֆեսոր Տորի Պարկերը, մասնավորապես, նշում է, որ նարնջի մեջ կան այնպիսի հակաօքսիդանտներ, որոնք հնարավոր չէ ստանալ դեղագործական միջոցներով: Ամեն օր ճարպերով և սպիտակուցներով հարուստ սնունդ ընդունելիս արյան մեջ բարձրանում է ազատ ռադիկալների քանակը և բջիջները ոչնչանում են, մեծանում է սրտանոթային խնդիրներ ունենալու հավանականությունը: Մրգերն, իրենց հերթին, մի քանի ժամով դադարեցնում են այս պրոցեսը. դրանով է պայմանավորված գեսպերիդին և նարինգենին պարունակող նարնջի օգտակարությունը: Երիտասարդ մնալուն օգնում են նաև սև հաղարջն ու մորին: Գիտնականի կարծիքով, այս հետազոտությունները պետք է շարունակել. արդյունքում հնարավոր է ստեղծվի նոր, բարձր արդյունա-վետություն ունեցող դեղամիջոց: Նարինջը պայքարում է քաղցկեղի տարբեր տեսակների դեմ: Այն հարուստ է լիմոնոիդներով: Հաստատված է, որ այս նյութերը պայքարում են մաշկի, թոքերի, կրծքագեղձի, ստամոքսի և հաստ աղու քաղցկեղի տարբեր տեսակների դեմ: -կանխարգելում է երիկամային հիվանդությունները -նարնջի հյութի ամենօրյա օգտագործումն իջեցնում է երիկամային քարերի առաջացման հավանականությունը: -բարելավում է սրտի աշխատանքը Հարկ է նշել, որ նարինջը, ինչպես շատ այլ մրգեր, ունի բարձր գլիկեմիկ ցուցանիշ, այսինքն՝ պարունակում է մեծ քանակով ածխաջրեր և շաքարավազ: Եթե ունեք մարմնի հավելյալ քաշ կամ շաքարային դիաբետ, օրը մեկ նարնջից ավել մի կերեք: Կարևորը չափավորությունն է: Բացի այս ամենից, նարինջն ամրացնում է իմուն համակարգը, պայքարում է վիրուսային վարակների դեմ, օգնում է փորկապությունների ժամանակ, իջեցնում է խոլեստերինի պարունակությունը և այլն:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02