ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ նոյեմբերի 23–ին, ընդունել է Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների միության անդամ, ամերիկահայ բարերար Վիգեն Կարապետյանին։ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը շնորհակալություն է հայտնել բարերարին 25-ամյա ակտիվ բարեգործական գործունեության համար, որի շրջանակներում իրականացվել են մի շարք սոցիալական ծրագրեր հանրապետության մարզերում, աջակցություն է ցուցաբերվել զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին։ Իրականացված վերջին խոշորածավալ ծրագիրը Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների միության, «Սյունիք-զարգացում» ՀԿ-ի, Հայ առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմի և «Փարոս» հիմնադրամի կողմից նախաձեռնած շարժական ատամնաբուժարանն է, որն արդեն մեկ ամիս անվճար ծառայություններ է մատուցում հանրապետության հարավարևմտյան սահմանամերձ համայնքներում և զորամասերում։ Դավիթ Տոնոյանն ու Վիգեն Կարապետյանը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը պաշտպանության նախարարության և Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների միության միջև։ Մասնավորապես՝ քննարկվել է շարժական ատամնաբուժարանների ծրագրի ընդլայնման հնարավորությունը, ինչպես նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն արդեն հաջորդ տարի, ամռանը, Վայոց Ձորում գտնվող Սիրանույշ-Անահիտ ճամբարում ռազմաբժշկական ստոմատոլոգների համար վերապատրաստման ընդգրկուն ծրագիր իրականացնելու շուրջ, որին կմասնակցեն Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների միությանն անդամակցող փորձառու ատամնաբույժները։ Արտերկրում հայանպաստ գործունեություն ծավալելու, ՀՀ զինված ուժերին, զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին աջակցելու, ինչպես նաև 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անշահախնդիր օգնության համար ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարերար Վիգեն Կարապետյանին պարգևատրել է «Մարշալ Բաղրամյան» գերատեսչական մեդալով։ Վիգեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել պարգևատրման և իր նախաձեռնած ծրագրերին աջակցելու համար, ընդգծել, որ ՀՀ զինված ուժերին և սահմանամերձ համայնքներին իր օժանդակությունը լինելու է շարունակական։
16:50
16:33
16:14
15:52
15:34
14:54
14:37
14:14
14:03
13:48
13:28
13:12
12:59
12:48
12:36
10:47
00:58
00:33
23:35
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02