Այսօր ավագանու «Լույս» խմբակցության անդամների ճեպազրույցին ավագանու անդամները նշեցին, որ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած զարգացման հնգամյա ծրագրից դուրս է մնացել քաղաքի հիմնախնդիրները: Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց՝ բոլորդ էլ գիտեք, որ քաղաքում ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանատեղերի կառուցումը կրիտիկական խնդիր է, մեքենաները շատացել են և քաղաքային իշխանությունը պետք է արձագանքեր դրան: Նա նշեց, որ 2018 թվականին ընդունած հնգամյա զարգացման ծրագրում այդ կետը առկա էր:
«Առկա էին մի շարք տրանսպորտային հանգույցների վերաբերյալ կետեր, չորրորդ կարգի վթարային շենքերի վերաբերյալ հնգամյա ծրագրում ևս հստակ նշված էր, որ պետք է բնակիչները վերաբնակեցվեն, և այժմ մեզ ներկայացվել է հնգամյա զարգացման նոր ծրագիր, որտեղ նշված կետերը բացակայում են»,-ասաց նա և նշեց, որ նոր ներկայացված ծրագրում այդ խնդիրները նշված են որպես հիմնախնդիր, բայց լուծման ծրագրերը դուրս են մնացել:
Դավիթ Խաժակյանը ներկայացրեց, որԵրևանի կառավարման վերաբերյալ երկու հիմնական օրենք կա, մեկը` «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը և երկրորդը` «Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին օրենքը»: «Քաղաքապետարանը 2018 թվականին առաջնորդվել է առաջին օրենքի 82-րդ հոդվածով, և հիմա՝ մեկ տարի անց բերում են փոփոխություն: Երևանի ՏԻՄ օրենքը հստակ ասում է, որ առանց հստակ պարզաբանման, օբյեկտիվ խոչընդոտներին հնարավոր չէ փոփոխություններ իրականացնել: Մենք հիշում ենք, որ բազմաթիվ դրվագներ կային նախընտրական խոստումներից, որոնք հնգամյա զարգացման ծրագրում չեն տեղայնացվել, բայց քաղաքապետի՝ նախընտրական շրջանում տված խոստումներով թող հետաքրքրվեն իր քաղաքական թիմի ներկայացուցիչները»,-ասաց նա և նշեց, որ տեղական իշխանությունները հետ են կանգնել իրենց իսկ տված խոստումներից: Նա նշեց, որ դիմելու են քաղաքապետին՝ պահանջելով պարզաբանումներ:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02