Արդարադատության նախարարի տեղակալներ Ռաֆիկ Գրիգորյանն ու Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 25-ին ընդունել են Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Միգարա դե Սիլվայի գլխավորած պատվիրակությանը: Նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը ողջունել է գործընկերներին Արդարադատության նախարարությունում՝ ամփոփ ներկայացնելով քննարկման ենթական հարցերի ուղղությամբ Նախարարության կողմից իրականացվող գործընթացները: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Դատաիրավական բարեփոխումների եւ Հակակոռուպցիոն ռազմավարությունների համատեքստում նախատեսված էլեկտրոնային մի շարք գործիքակազմերի ներդրման եւ արդիականացման հարցերի: Մասնավորապես՝ քննարկվել են էլեկտրոնային հայտարարագրման նոր համակարգի տեսլականին եւ դրա տեխնիկական առաջադրանքին առնչվող հարցերը: Փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը գործընկերներին տեղեկացրել է նաեւ, որ էլ. հայտարարագրման համակարգի արդիականացման գործընթացում Նախարարությունը սերտ համագործակցում է նաեւ Կոռուպցիայի կանխարգելման նորընտիր հանձնաժողովի հետ՝ մեկտեղելով ջանքերն այդ ուղղությամբ: Անդրադառնալով էլեկտրոնային արդարադատության ոլորտում տարվող աշխատանքներին՝ նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը գործընկերներին ներկայացրել է սնանկության գործերով, ինչպես նաեւ քաղաքացիական դատավարության ոլորտում վճարման կարգադրությունների էլեկտրոնային ներկայացման եւ արձակման փորձնական ծրագրի ներդրման գործընթացը, որն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի հետ համատեղ: Կողմերն անդրադարձել են նաեւ իրավական ակտերի էլեկտրոնային շտեմարանի արդիականացման գործընթացին, որի արդյունքում նախարարի առաջին տեղակալն ընդգծել է, որ կկանխարգելվի օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու զուգահեռ կրկնվող գործընթացները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ քրեական արդարադատության ոլորտում էլեկտրոնային գործիքակազմերի ներդրմանն առնչվող մի շարք հարցեր:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02