Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում՝ համալիր տանող աստիճանների և Լենինգրադյան փողոցի միջանկյալ ազատ տարածքում տեղադրվելիք քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի արձանի համար կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է սուբվենցիա: Երևանի ավագանու նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը: Նա նշեց, որ Կարեն Դեմիրճյանի հուշարձանի նախագծային աշխատանքների իրականացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Երևանի համայնքին տրամադրվել է սուբվենցիա 3 միլին 281 դրամ, որից հետո, ըստ քանդակագործ Սարգիս Բաբայանի նախահաշվի, մոտ 54,2 միլիոն դրամ արձանի տեղադրման արժեքն է: Նշենք, որ ավագանու նիստում ընդունվեց Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի ապրիլի 30-ի «Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին» հ. 148-Ա որոշման մեջ «Մաշտոցի հ.15 և հ.17 շենքերի միջանկյալ հատվածում գտնվող այգու՝ Մ.Մաշտոցի պողոտային հարակից հատվածում» բառերը փոխարինել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում՝ համալիր տանող աստիճանների և Լենինգրադյան փողոցի միջանկյալ ազատ տարածքում» բառերով նախագիծը: Ա. Սեդոյանն ասաց, որ նախաձեռնությունը եղել է ընտանիքի կողմից, աջակցություն ստացել է կառավարության կողմից:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02