Ցավում եմ, որ պարոն Շաթիրյանին կաշկանդող հանգամանքներ են եղել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իր մասնագիտական որակներն իրացնելու և կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկելու համար: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում «Իմ քայլը» խմբակցության թեկնածու Էդգար Շաթիրյանի հրաժարականին:
Մակունցը նշեց, որ Շաթիրյանը իր որոշման մասին խմբակցությանը չի տեղեկացրել: «Կարծում եմ, որ խորհրդարանի կողմից տրված այն մանդատը, որով նա ներկայացել էր հանձնաժողով, պետք է որ բավարար վստահություն ու անկաշկանդվածություն հաղորդեր պարոն Շաթիրյանին՝ աշխատելու համար»,– ասաց Մակունցը:
Հարցին՝ փորձե՞լ է արդյոք Շաթիրյանի հետ կապ հաստատել խնդիրները հասկանալու համար, Մակունցը պատասխանեց՝ ոչ. նա պարզապես վերջինիս ելույթից արձանագրում է, որ կաշկանդող հանգամանքներ են եղել, որը, ըստ Մակունցի գնահատման, չպետք է լինեին:
«Ես կարծում եմ, որ Շաթիրյանն այլ պատճառների կամ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու ցանկության դեպքում ինքը կապ կհաստատի»,- ասաց խմբակցության ղեկավարը:
Հիշեցնենք, որ երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած թեկնածու Հայկուհի Հարությունյանը ձայների մեծամասնությամբ ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնում, որից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում «Իմ քայլը» խմբակցության թեկնածու Էդգար Շաթիրյանը հրաժարական ներկայացրեց:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02