Կառավարության այսօրվա նիստում հաստատվել են 2019/2020 ուսումնական տարվա ասպիրանտուրայի հեռակա ուսուցմամբ ընդունելության անվճար (ուսման վճարի փոխհատուցմամբ) տեղերը: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, սահմանվել է, որ 2019/2020 ուսումնական տարում ասպիրանտուրայի հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերը վերաբաշխում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` հաշվի առնելով ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջարկությամբ 2019/2020 ուսումնական տարվա համար կառավարությունը հաստատել է 206 տեղ: Նշված տեղերից 82-ը հատկացվել է` հաշվի առնելով ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների կողմից հայտավորված և իրենց ոլորտների համար հետաքրքրություն ներկայացնող հետազոտությունների թեմաները: Ակնկալվում է, որ հետագայում գիտական արդյունքի կիրառումը կարող է նպաստել տվյալ ոլորտի զարգացմանը: Կառավարության նույն օրվա մեկ այլ որոշմամբ հաստատվել է բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2020/2021 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Ելնելով բոլոր դիմորդների համար հավասար պայմանների ապահովման սկզբունքից` կատարվել է նոր կանոնակարգում բակալավրի կրթական ծրագրով մասնագիտությունների և դրանց համար նախատեսված ընդունելության քննությունների ցանկում: ահմանվել է, որ բուհերի բոլոր մասնագիտությունների համար առնվազն մեկ առարկայից ընդունելության միասնական քննություն հանձնելը պարտադիր է: Սահմանվել է նաև, որ գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից (պետական, ոչ պետական) բոլոր դիմորդների համար պետք է ապահովել ընդունելության միևնույն պայմանները: Մասնավորապես, բժշկական մասնագիտությունների ու «Ֆարմացիա» մասնագիտության ընդունելության քննություններն 2020/2021 ուսումնական տարվա համար նույնն են` անկախ բուհի կազմակերպաիրավական ձևից:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02