Ուրբաթ առավոտյան Թբիլիսիի խորհրդարանի պատերի մոտ վերսկսվել է hամամասնական ընտրակարգով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում պահանջող ընդդիմության ցույցը, հայտնում է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի կայքը: «Մենք շենքի մոտ կմնանք, որ մեր ձայնը, մեր բողոքը հասցնենք պատգամավորներին... Հուսով եմ, որ այսօր ոստիկանությունը ջրցան մեքենաներ չի կիրառի և չի մտցնի հատուկ նշանակության զորքեր»,-ասել է «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Զաալ Ուդումաշվիլին: Ցույցին մասնակցում են ինչպես «Ազգային շարժման» անդամները, այնպես էլ «Եվրոպական Վրաստան- Շարժում հանուն ազատության» ընդդիմադիր կուսակցության գործիչները, ինչպես նաև «Փոխի՛ր», «Համարձակվի՛ր» և «Ամո՛թ է» շարժումներից քաղաքացիական ակտիվիստներ: Ի տարբերություն հինգշաբթի օրվա, այսօր ոստիկանությունը երկաթյա ցանկապատեր չի տեղակայել խորհրդարանի մոտ: Վաղ առավոտից պատգամավորներն սկսել են հավաքվել օրենսդիր մարմնում, որտեղ ուրբաթ նախատեսված է անցկացնել հանձնաժողովի լսումներ և լիագումար նիստ: Խորհրդարանի բոլոր մուտքերը վերահսկվում են ոստիկանության ուժեղացված ստորաբաժանումների կողմից: Դեռևս իրավապահների հետ բախումներ չեն գրանցվել: Ինչպես ավելի վաղ նշել է tert.am-ը` Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ խորհրդարանի կողմից խառը ընտրական համակարգից համամասնականի անցնելու վերաբերյալ սահմանադրական բարեփոխումների ընդունման տապալման պատճառով: Ցուցարարները հայտարարել են, որ իրենք բողոքի ակցիաներ կանեն այնքան ժամանակ, քանի դեռ ընտրությունները չեն անցնի համամասնական ընտրակարգով:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02