Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արա Խզմալյանի խոսքով՝ կառավարության կառուցվածքային փոփոխության արդյունքում Մշակույթի նախարարությունում կրճատումներ եղել են, իսկ թե քանի հոգի են կրճատվել, փոխնախարարը հստակ տվյալների չի տիրապետում: 168.am-ը Արա Խզմալյանից հետաքրքրվեց, թե կառուցվածքային փոփոխության արդյունքում արդյո՞ք ավելի չի դժվարացել մշակույթի ոլորտում առկա խնդիրների լուծման գոծընթացը, և առահասարակ, այդ փոփոխությունը որքանո՞վ է արդյունավետ եղել: «Թե ինչպիսի արդյունքներ կտա այս միավորումը, այսօր որևէ մեկը չի կարող կանխատեսել, եթե չունի կանխատեսման հատուկ օժտվածություն: Բայց կոնկրետ այսօր մենք մի քանի ուղղություններով սրա օգտակարությունը տեսնում ենք, հենց միայն նրանով, որ մշակութային յուրաքանչյուր նախաձեռնության մեջ փորձում ենք գտնել դրա կրթական բաղադրիչը, փորձում ենք կրթություն և մշակույթ հասկացությունները դարձնել հոմանիշներ»,- շեշտեց ԿԳՄՍ փոխնախարարը: Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո գործադիրը որոշում կայացրեց փոխել Կառավարության կառուցվածքը, որի արդյունքում 17 նախարարությունները կրճատվեցին՝ միավորվեցին և դարձան 12 նախարարություն: Միավորվեցին նաև մշակույթի, սպորտի, գիտության և կրթության նախարարությունները:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02