Պենտագոնի կայքում հայտարարություն է տարածվել Սիրիայի քրդերի զինված ջոկատների՝ «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերի» (YPG-ԺՊՈւ) հետ համատեղ գործողություն սկսելու մասին,փոխանցում է ermenihaber-ը:
Թուրքական մամուլը նկատել է տալիս, որ ԱՄՆ-ի զինուժը միտք չունի դուրս գալ Սիրիայից, թեև հայտարարվել էր, որ դուրս է գալու:
Նշվում է, որ հայտարարության մեջ հղում է արվում Իրաքում ԱՄՆ-ի համատեղ գործողությունների հրամանատար գեներալ Ռոբերտ Ուայթիին, ով տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակելու են գործողությունները «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» (այս զորախմբի մեծամասնությունը կազմում են քրդական YPG-ի զինյալները) հետ:
Ամերիկացի գեներալը հայտարարել է, որ Սիրիայում իրենց մնալու նպատակն այն է, որ ԻՊ-ը (Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպություն) վերահսկողություն չհաստատի Սիրիայի նավթահանքերի վրա:
Թուրքական աղբյուրը նշում է, որ ԻՊ-ն ԱՄՆ-ի համար պատրվակ է դարձել Սիրիայից դուրս չգալու համար ու հիշեցնում, որ նախորդ շաբաթ էլ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն էր հայտարարել, որ շարունակելու են աջակցել «Սիրիայի ժողովրդավարական ուժերին» (ՍԺՈւ/SDF)` կրկին պատճառաբանելով, որ ԻՊ-ի վերակտիվանալը կանխելու հարցում քրդերը կարևոր դերակատար են:
Նշենք, որ Թուրքիան ահաբեկչական կազմակերպություն է համարում Սիրիայի հյուսիսում գործող քրդական կազմակերպություններին, այդ թվում «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը, դրա ռազմական թևը հանդիսացող ԺՊՈՒ/YPG-ին ու ԱՄՆ-ի կողմից հիմնված SDF-ին: Պաշտոնական Անկարան բազմիցս դատապարտել է Վաշինգտոնի աջակցությունը Սիրիայի քրդական միավորումներին՝ պահանջելով դադարեցնել նրանց հետ համագործակցությունը:
16:50
16:33
16:14
15:52
15:34
14:54
14:37
14:14
14:03
13:48
13:28
13:12
12:59
12:48
12:36
10:47
00:58
00:33
23:35
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02