ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը (ANCA) հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ՝ նշելով, որ Միացյալ Նահանգները պետք է վերջ տա Ադրբեջանի նկատմամբ պրեֆերենցիալ առևտրային վերաբերմունքին: Ինչպես գրում է Asbarez-ը, հայտարարությունն ուղղված է ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցչությանը (զբաղվում է ԱՄՆ-ի առևտրային օրենսդրության մշակմամբ, առևտրային համաձայնագրերի կազմմամբ, արտաքին առևտրային քաղաքականության համակարգմամբ), որը 2020թ. հունվարի 17-ին մտադիր է վերանայել Բաքվի՝ Պրեֆերենցիալ ընդհանրացված համակարգի շրջանակում իր արտադրանքն ԱՄՆ արտահանելու թույլտվության ընդունելիությունը: Աղբյուրը մանրամասնում է, որ նշված ծրագրի շրջանակում աշխարհի 119 երկիր առևտրային ձեռնտու պայմաններով հազարավոր ապրանքներ է արտահանում ԱՄՆ: Հայտնի է, որ ծրագրում ներառված են նաև Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը: Իշխանություններին ուղղված նամակում ANCA-ի ներկայացուցիչ Թերեզա Երիմյանը բացատրել է, թե ինչու ԱՄՆ-ն պետք է վերանայի Ադրբեջանի նկատմամբ պրեֆերենցիալ առևտրային վերաբերմունքը: Ըստ ANCA-ի՝ պատճառները հետևյալն են՝ Հայաստանը շրջափակելու նպատակով Ադրբեջանի և Թուրքիայի պայմանավորվածությունը, Ադրբեջանի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովի արդարացումը և այդ երկրի իշխանությունների կողմից ռասիստական քաղաքականության դրսևորումն ու էթնիկ հայերին այցագրերի չտրամադրումը:
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02