Դեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին:
Իր բարեմաղթանքները փոխանցելով դեսպանին առաքելության ստանձնման առիթով` Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ Լիտվայի եւ Հայաստանի միջեւ ձեւավորված դիվանագիտական հարաբերություններին եւ սերտ գործակցությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ խոսեց Լիտվայի հայ համայնքի եւ նրա հոգեւոր խնամքի մասին:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը վերհիշեց արցախյան գոյապայքարի սկզբնավորման օրերին հայ ժողովրդին լիտվացիների կողմից ցուցաբերված զորակցությունը:
Դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն եւս անդրադարձ կատարեց երկկողմ հարաբերություններին եւ դրանց ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքներին` կարեւորելով նաեւ փորձի փոխանակումը երկու երկրների միջեւ: Լիտվայի հայ համայնքի առնչությամբ տիկ. Ստանիտե-Տոլոչկիենեն հաստատեց, որ հայերը հարգված քաղաքացիներ են, որ իրենց օգտակար ներդրումն են բերում տարբեր ոլորտներում:
Հանդիպմանը խոսվեց նաեւ Քույր Եկեղեցիների հետ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու փոխհարաբերությունների մասին:
Վերջում դեսպանն այցելեց Մայր Աթոռի թանգարաններ` ծանոթանալով Մայր Աթոռում պահպանվող հոգեւոր-մշակութային արժեքներին:
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02