ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլիյ Նեբենզյան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է պարզել ՄԱԿ-ում ռուս պատվիրակներին ԱՄՆ վիզա չտրամադրելու հետ կապված իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է tass.ru կայքը: «Մենք հուսով ենք, որ այդ խնդիրը կլուծվի, ես այսօր դրա մասին խոսել եմ հանդիպման ժամանակ (Թրամփի հետ ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչների հանդիպման ժամանակ), որովհետև այս խնդիրը պատիվ չի բերում ԱՄՆ-ին: Նախագահ Թրամփը, որը, իհարկե, չգիտեր մանրամասները, խոստացել է պարզել հարցը»,- ասել է Նեբենզյան: Ռուսաստանի ներկայացուցիչը բարձր է գնահատել դեկտեմբերի 5-ին Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի հանդիպումը ՄԱԿ-ում հավատարմագրված դիվանագետների հետ: «Լավ անցավ, հետաքրքիր էր, քննարկել ենք ամենատարբեր թեմաները, նա հետաքրքրված էր, հաճույքով շփվում էր մեզ հետ, շատ էր լսում և խոսում»,-հավելել է Նեբենզյան: ԱՄՆ նախագահն ընդունել է ՄԱԿ-ում մի շարք երկրների ներկայացուցիչների: Ճաշին ներկա են եղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մի շարք երկրների մշտական և ոչ մշտական ներկայացուցիչներ: Հանդիպումը տեղի էր ունենում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունն ԱՄՆ-ին անցնելու կապակցությամբ: Ավելի վաղ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը մուտքի թույլտվություն չէր տրամադրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին մասնակցելու համար ռուսական պատվիրակության 10 անդամի, որոնց թվում էր նաև ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար Սերգեյ Կոսաչյովը: Նստաշրջանի սկզբից մինչև հիմա վիզա չստացած Ռուսաստանի պատվիրակների թիվը հասել է 18-ի:
16:50
16:33
16:14
15:52
15:34
14:54
14:37
14:14
14:03
13:48
13:28
13:12
12:59
12:48
12:36
10:47
00:58
00:33
23:35
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02