8-ամյա Էլենը Ամանորը տանը կդիմավորի, ինչպես եւ երազում էր։ Վերջին ամիսները նա անցկացրել էր Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում, որտեղ երկարատեւ բուժում էր ստանում։ Հիմա բուժումն արդեն անցյալում է, իսկ Էլենը առողջ է։ Ուսուցչուհու հետ համացանցով բացիկների նկարներն է նայում ու փորձում բացիկ պատրաստել, իր խոսքով, դոնորների համար։ Խոսքը «Ժպիտների քաղաք»/«City of smile» բարեգործական հիմնադրամի դոնորների մասին է, ում նվիրատվությունների շնորհիվ Էլենը եւ բազմաթիվ այլ երեխաներ բուժում են ստանում։ Աշխույժ, վառվռուն աչքերով փոքրիկը իր սիրելի գունանյութերն է ցույց տալիս՝ ասում է փայլուն ներկեր շատ է սիրում։ Վազվզում է հիվանդանոցում, զրուցում լրագրողների հետ, պատմում, որ Ձեռ պապից իր հասակի տիկնիկ է ուզել, երկար մազերով, որ ձեռքերն ու ոտքերը շարժվի, մեզ ուղեկցում է մայրիկի մոտ, վերջինս էլ հուզվում է, դժվարանում է խոսել Էլենի մասին։ Հարցին՝ ինչ ես երազում, Էլենը պատասխանում է. «Ուզում են Միսս Հայաստան դառնալ»։ Երեխայի մոտ ախտորոշված է եղել լոկալիզացված տիպի Յուինգի սարկոմա (ոսկրի քաղցկեղ): Փոքրիկը հունվար ամսից բուժում է ստանում։ 2 շաբաթ առաջ քիմիոթերապիայի վերջին կուրսն է ստացել։ Տուն գնալու մասին լուրը ժպիտով է ընդունում, վաղուց էր սպասում։ Ասում է՝ տանը եղբայրն է սպասում։
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02