Իրավաբանական օգնության խնդրանքով ՀՅԴ աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ էր դիմել քաղաքացի Ա.Դ․-ն՝ տեղեկացնելով, որ գործատուն՝ «Սիթի» ՍՊԸ-ն («Երևանի Սիթի» սուպերմարկետների ցանցը), աշխատանքային պայմանագիրը լուծելիս չի տրամադրել վերջնահաշվարկ՝ 2019թ. մայիս ամսվա աշխատավարձը և չօգտագործած ամենամյա արձակուրդի դիմաց փոխհատուցում, հայտնում են ՀՅԴ աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակից։
«Մեր իրավաբանական թիմը հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով «Սիթի» ՍՊԸ-ից հօգուտ Ա.Դ–ի բռնագանձել 113 000 ՀՀ դրամ չվճարված աշխատավարձի, ամենամյա չօգտագործված արձակուրդի և կետանցի յուրաքանչյուր օրվա 0,15%-ի տույժի համար:
Գրասենյակը, միաժամանակ, ջանքեր էր գործադրում հարցը արտադատական կարգով լուծելու ուղղությամբ. արդյունքում մեր վստահորդ Ա.Դ․-ի և «Սիթի» ՍՊԸ-ի միջև ձեռք է բերվել հաշտության համաձայնություն՝ ըստ որի «Սիթի» ՍՊԸ-ն մեր վստահորդ Ա.Դ․-ին վճարեց 113 000 ՀՀ դրամ:
Նշենք, որ նախկինում ևս ԱԻՊ գրասենյակ են դիմել «Երևան Սիթիի» նախկին աշխատակիցները միևնույն՝ վերջնահաշվարկ չկատարելու խնդրով։ Կարող ենք արձանագրել, որ որոշ գործատուների մոտ արմատավորված գործելոճ է դարձել՝ չվճարել վերջնահաշվարկ այն դեպքում, երբ աշխատողը գործատուի համար անպատեհ ժամանակ դիմում է աշխատանքային պայմանագիրը լուծելու պահանջով։ ԱԻՊ գրասենյակը հասարակության և պատկան մարմիների ուշադրությունն է հրավիրում գործատուների կողմից քաղաքացիների աշխատանքային իրավունքները պարբերաբար խախտելու խնդրի վրա՝ հույս հայտնելով, որ պետությունը քայլեր կձեռնարկի տվյալ խնդրի լուծման և անբարեխիղճ գործատուներին սաստելու ուղղությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02