Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Իմ քայլը» իշխանական ֆրակցիայում տրոհումներն այնքան ակնհայտ են, որ անգամ որոշ իմքայլականներ կարծում են, որ Փաշինյանը մտադրություն ունի պառլամենտը ցրել` սպասվող սահմանադրական փոփոխություններին ընդառաջ, որով կանցնենք կիսանախագահական կառավարման։
«Վարչապետը հանձնարարել է Համազասպ Դանիելյանին` արագ ռեժիմով, մինչև տարեվերջ, ավարտել կուսակցությունների, ԸՕ-ի մասին նոր օրենքները և ներկայացնել ԱԺ, ընդ որում՝ հանձնարարված է նաև վերանայել պառլամենտում որակյալ մեծամասնության թեզը, ինչը, եթե անկեղծ, չենք հասկանում, թե ինչու»,- ասաց «Իմ քայլի» մեր զրուցակիցը:
Խորհրդարանում ՄԻՊ 10-ամյակի միջոցառումից հետո Արարատ Միրզոյանը հանդիպել է միջոցառմանը եկած միջազգայինների ներկայացուցիչների հետ, տեղեկացրել, որ կուսակցությունների, ԸՕ-ի մասին օրենքներում լուրջ փոփոխությունների են գնում, այդ թվում՝ ստեղծում են սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով։
Միջազգայիններն ասել են, որ 6 ամսվա ժամկետի և հանրային քննարկումների պահանջը պետք է անպայման պահպանվի: Ի դեպ, «Իմ քայլը» կրկին բախվել է որակյալ մեծամասնություն ապահովելու խնդրին: Պատգամավոր Սուրեն Գրիգորյանը գզիրի նման ընկած դռնեդուռ` օրերս հատ-հատ համոզում էր իրենց ֆրակցիայի պատգամավորներին` խնդրում, բացատրում, որ անպայման ներկա լինեն ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու սահմանադրական օրինագծի (մոտ 80 ձայն է անհրաժեշտ) քվեարկությանը, որովհետև վախենում են, որ Միրզոյանի՝ ԱԽ անդամության օրենքի նման սա էլ կտապալեն։ Խնդիրն այլ էր` ինչու էր այս օրենքի քվորումի ապահովման հարցը դրվել այդ երիտասարդի վրա, երբ մինչ այդ նման հարցերը Հակոբ Սիմիդյանն էր կարգավորում, մտորելու առիթ է»,- ասաց իմքայլականը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
16:50
16:33
16:14
15:52
15:34
14:54
14:37
14:14
14:03
13:48
13:28
13:12
12:59
12:48
12:36
10:47
00:58
00:33
23:35
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02