Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն եւ նրա ընկերուհին՝ դանիացի մոդել Նինա Ագդալը, ճանապարհատրանսպորտային պատահարի են ենթարկվել Նյու Յորքի նահանգում, նրանցից ոչ ոք չի տուժել: Այս մասին հայտնել է «Նյու Յորք պոստ» թերթը՝ հղում անելով պատահարի ականատեսին:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին ժամը մոտավորապես 16:30-ին Սաֆոլկի օկրուգում՝ Նյու Յորքից ոչ հեռու: Range Rover ավտոմեքենային, որում եղել են դերասանն ու նրա ընկերուհին, հարվածել է Mini Cooper-ը, որի ղեկին կին է եղել: Ականատեսի տվյալներով՝ օսկարակիր դերասանն իրեն բավականին սիրալիր ու քաղաքավարի է պահել էքստրեմալ իրավիճակում: Նախ նա համոզվել է, որ իր ընկերուհու մոտ ամեն ինչ կարգին Է, իսկ այնուհետեւ օգնել է ՃՏՊ-ի հնարավոր մեղավորին:
«Նա խիստ վախեցած էր: Լեոն շատ ուշադիր Էր նրա նկատմամբ: Նա օգնել Է կնոջը՝ հասնելու ճանապարհի արգելապատնեշին, որպեսզի նա կարողանա հանգստանալ»,-ասել Է վթարի ականատեսը:
Ինչպես նշում է հրատարակությունը, ՃՏՊ-ի մասնակիցներից ոչ մեկը չի տուժել: Դի Կապրիոյի ավտոմեքենան պատահարի հետեւանքով վնասվածքներ չի ստացել, ջարդվել է Mini Cooper-ի թափքի առջեւի մասը:
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
16:22
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02